00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի անվտանգության երաշխավորն Ադրբեջանն է, Ադրբեջանինը՝ Հայաստանը. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ խոսնակի խոսքով՝ շատ ուժեր փորձում են Հայաստանին և Ադրբեջանին ներքաշել պատերազմական գործողությունների մեջ։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի անվտանգության ամենամեծ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության երաշխավորը՝ Ադրբեջանը։ Այս մասին այսօր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների դիտարկումներին, թե ով է ՀՀ–ի անվտանգության երաշխավորը։
«Այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում։ Երբ աշխարհում ամենուրեք նոր սկսվող, շարունակվող ու խորացող պատերազմներ են, Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հասել են մի հանգրվանի, որը մենք հիմա պետք է ամրապնդենք»,- ասաց նա։
Սիմոնյանը, առանց կոնկրետ անուններ նշելու, հայտարարեց, թե շատ ուժեր փորձում են Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետություններին ներքաշել միմյանց դեմ պատերազմական գործողությունների մեջ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Լրահոս
0