https://arm.sputniknews.ru/20260403/vagharshapatum-yntrakasharqi-gvortsvov-62-andz-e-dzerbakalvel-hh-hakakvorupcivon-kvomite-100581307.html
Վաղարշապատում ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վաղարշապատում ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T11:03+0400
2026-04-03T11:03+0400
2026-04-03T12:33+0400
վաղարշապատ
հակակոռուպցիոն կոմիտե
ընտրություններ
տիմ ընտրություններ
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95883561_0:28:1500:872_1920x0_80_0_0_dfe3cb48bd2aca5c7b2659d8376173ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16–ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում ձերբակալվել է 62 անձ, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում կան ձերբակալված անձինք, որոնց թվում են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Վերջինների թվում էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ ընտրակաշառք բաժանելու խումբը հավաքագրել է հիմնականում ՀՀԿ անդամների, որոնք հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Այս անձինք 50–ից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:Որպես ապացույց` հահակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նաև մի շարք հեռախոսային ձայնագրություններ։Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։«Հաղթանակ» դաշինքի 6 անդամների նկատմամբ կիրառվել է տնային կալանք և այլ խափանման միջոցներԿոմիտեից նաև տեղեկացնում են, որ քրեական վարույթով ձերբակալված 62 անձանց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։Ի դեպ, մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից 3–ն ապահովեցին անցողիկ շեմը («Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք, «Մայր Հայաստան»)։
վաղարշապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/10/95883561_167:0:1500:1000_1920x0_80_0_0_1b581f5aee8363b96e11e355e27cb210.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վաղարշապատ, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, տիմ ընտրություններ, ընտրակաշառք
վաղարշապատ, հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, տիմ ընտրություններ, ընտրակաշառք
Վաղարշապատում ընտրակաշառքի գործով 62 անձ է ձերբակալվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
11:03 03.04.2026 (Թարմացված է: 12:33 03.04.2026) Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16–ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում ձերբակալվել է 62 անձ, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Վաղարշապատում 2025 թ. նոյեմբերի 16-ի ավագանու ընտրություններին ընտրակաշառք տալու գործի շրջանակում կան ձերբակալված անձինք, որոնց թվում են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը: Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը։ Վերջինների թվում էր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նշում են, որ ընտրակաշառք բաժանելու խումբը հավաքագրել է հիմնականում ՀՀԿ անդամների, որոնք հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Այս անձինք 50–ից ավել անձանց խոստացել են 50․000–ական դրամի չափով ընտրակաշառք՝ պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:
«Խմբի անդամները կատարել են դերերի հստակ բաշխում, կազմել են հավաքագրված ընտրողների ցուցակներ, իսկ ընտրության օրը հեռախոսակապի մեջ են գտնվել հավաքագրված քաղաքացիների հետ»,– նշել են կոմիտեից։
Որպես ապացույց` հահակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է նաև մի շարք հեռախոսային ձայնագրություններ։
Կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և վերցվել են ընտրակաշառք ստանալու առաջարկն ընդունած և ընտրակաշառք տալուն օժանդակած անձանց վերաբերյալ ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, ընտրողների և ընտրատեղամասերի վերաբերյալ ցուցակներ։
Կոմիտեից նաև տեղեկացնում են, որ քրեական վարույթով ձերբակալված 62 անձանց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ։
Ի դեպ, մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից 3–ն ապահովեցին անցողիկ շեմը («Քաղաքացիական պայմանագիր», «Հաղթանակ» դաշինք, «Մայր Հայաստան»)։