00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում 3 ծովում

© AP Photo / Ibrahim Laleli/DHAԹուրքական նավ
Թուրքական նավ - Sputnik Արմենիա, 1920, 03.04.2026
Բաժանորդագրվել
Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ: Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Թուրքիան լայնածավալ ռազմական զորավարժություններ է անցկացնում Սև, Էգեյան և Միջերկրական ծովերում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները` հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
«Զորավարժություններին մասնակցում են ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային ուժերը և ափամերձ պահպանության ուժերը», - նշել է նախարարությունը։
Զորավարժություններին մասնակցում է 120 նավ և 50 ինքնաթիռ:
Վարժանքները նախատեսված են զինված ուժերի տարբեր ճյուղերի համակարգման և մարտական պատրաստվածության բարձրացման համար։ Վարժանքները կտևեն մինչև ապրիլի 9-ը։
Ապրիլի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման հարցին։
Էրդողանը Պուտինին ասել է, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները վնաս են հասցնում տարածաշրջանային կայունությանը։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման համար կարևոր է չխոչընդոտել Թուրքիայի ջանքերը, և որ Անկարան խորհուրդ է տալիս բոլոր կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են լարվածության սրման հանգեցնել», - ասվում է Թուրքիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իրանի հետ հակամարտությունը չպետք է հանգեցնի ռուս-ուկրաինական ճգնաժամի շրջանակում նոր լարվածության օջախների առաջացման։
Հիշեցնենք` Թուրքիայի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ծրագրերի համաձայն` երկրում ստեղծվում է տարածաշրջանային կորպուսի հրամանատարություն` անհրաժեշտության դեպքում տեղակայվող զորքերի համակարգման և վերահսկման համար։ Իշխանությունները նպատակահարմար են գտել այս շտաբը վերափոխել բազմազգ կառույցի։
Ծովային գործողությունների գոտիներում ծրագրերն իրականացնելու համար 2024 թվականին պլանավորվել է ստեղծել հինգ միավորված օպերատիվ խումբ ՝ Ատլանտյան, Հյուսիսային, Բալթյան, Միջերկրական և Սևծովյան։
Սև ծովում օպերատիվ խմբի շտաբի հրամանատարությունն ու տեղակայումը Թուրքիան կիրականացնի մինչև 2028 թվականը: Երկիրը, որը շտաբը կղեկավարի 2028 թվականից հետո, կընտրվի հիմնվելով Սևծովյան դաշնակիցների՝ Ռումինիայի և Բուլղարիայի առաջարկների հիման վրա։
Նախարարությունը նաև նշել էր, որ հրամանատարական կառույցները ստեղծվում են անվտանգության ոլորտում Թուրքիայի պահանջներին և Սև ծովի նկատմամբ նրա քաղաքական դիրքորոշմանը համապատասխան:
Լրահոս
0