https://arm.sputniknews.ru/20260403/tmranjut-teghadrvogh-eritasardy-pakhchelis-ynkel-e-jury-vostikannery-prkel-ev-dzerbakalel-en-100581838.html
Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են
Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են
Sputnik Արմենիա
Թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող երևանցի երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T11:10+0400
2026-04-03T11:10+0400
2026-04-03T12:18+0400
տեսանյութեր
տեսանյութ
երիտասարդ
ռազմական ոստիկանություն
հհ ոստիկանություն
փախուստ
ջուր
ոստիկան
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100578466_0:0:1280:720_1920x0_80_0_0_103c551640fa0d4bdd39b73f03da4de2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են թմրանյութ տեղադրող երիտասարդի, որը, փախուստի դիմելով, ընկել է կիրճում գտնվող ջրատարը։ Ոստիկանները նրան փրկել են, ապա ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Ոստիկանությունից նշում են, որ 20–ամյա երիտասարդին սկսել են հետապնդել, երբ նրա կողմից կասկածելի վարքագիծ են նկատել։ Երիտասարդը վազելիս նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Երբ նա ընկել է ջրատարը, սկսել է օգնություն խնդրել ոստիկաններից։ Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից, ինչից հետո երիտասարդն իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։ՆԳՆ–ից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները Հրազդանի կիրճում արագ հայտնաբերել են կպչուն ժապավենով երեք փաթեթները։Փաստաբանը փորձել է թմրամիջոց տանել «Նուբարաշեն» ՔԿՀ. նրան ձերբակալել ենԱրդյունքում երևանցի երիտասարդը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։Հանգամանքները պարզվում են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ
Sputnik Արմենիա
Գվարդիայի ծառայողները փրկել են փախուստի դիմած երիտասարդի կյանքը․ հայտնաբերվել են թմրամիջոցի փաթեթներ
2026-04-03T11:10+0400
true
PT1M25S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100578466_183:0:1143:720_1920x0_80_0_0_c531be43142cb4c85470dbcccaa53a2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, երիտասարդ, ռազմական ոստիկանություն, հհ ոստիկանություն, փախուստ, ջուր, ոստիկան, ձերբակալություն, видео, թմրանյութ
տեսանյութեր, տեսանյութ, երիտասարդ, ռազմական ոստիկանություն, հհ ոստիկանություն, փախուստ, ջուր, ոստիկան, ձերբակալություն, видео, թմրանյութ
Թմրանյութ տեղադրող երիտասարդը փախչելիս ընկել է ջուրը, ոստիկանները փրկել և ձերբակալել են
11:10 03.04.2026 (Թարմացված է: 12:18 03.04.2026) Թմրամիջոց իրացնելու մեջ կասկածվող երևանցի երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նկատել են թմրանյութ տեղադրող երիտասարդի, որը, փախուստի դիմելով, ընկել է կիրճում գտնվող ջրատարը։ Ոստիկանները նրան փրկել են, ապա ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից նշում են, որ 20–ամյա երիտասարդին սկսել են հետապնդել, երբ նրա կողմից կասկածելի վարքագիծ են նկատել։ Երիտասարդը վազելիս նետել է սառը զենքի նմանվող առարկա։ Երբ նա ընկել է ջրատարը, սկսել է օգնություն խնդրել ոստիկաններից։ Գվարդիայի ծառայողները նրան դուրս են բերել ջրից, ինչից հետո երիտասարդն իր բջջային հեռախոսի մեջ ցուցադրել է նկարները, որոնք վերաբերում են թմրանյութերին։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները Հրազդանի կիրճում արագ հայտնաբերել են կպչուն ժապավենով երեք փաթեթները։
Արդյունքում երևանցի երիտասարդը թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են։