https://arm.sputniknews.ru/20260403/putinn-u-erdvoghany-qnnarkel-en-merdzavvor-arevelqum-sharunakvvogh-eskalacian-100610857.html
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան
Sputnik Արմենիա
Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T19:09+0400
2026-04-03T19:09+0400
2026-04-03T19:10+0400
ռեջեփ թայիփ էրդողան
վլադիմիր պուտին
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77942403_0:0:3237:1822_1920x0_80_0_0_ed5900c4f709c2b38f388020b5a4be41.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի գոտում ռազմաքաղաքական առճակատման սրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Կրեմլից։Առաջնորդները նշել են, որ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբով։Թեմաների թվում եղել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։Ընդգծվել է քայլերի համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Սև ծովում գազատարներին և առևտրային նավերին հարվածներ հասցնելու Կիևի փորձերը։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
թուրքիա
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/03/77942403_255:0:2986:2048_1920x0_80_0_0_c84fddf60d160192b1edfc18e6036717.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
ռեջեփ թայիփ էրդողան, վլադիմիր պուտին, թուրքիա, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Մերձավոր Արևելքում շարունակվող էսկալացիան
19:09 03.04.2026 (Թարմացված է: 19:10 03.04.2026) Զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել Պարսից ծոցի գոտում ռազմաքաղաքական առճակատման սրման կապակցությամբ։ Այս մասին հայտնել են Կրեմլից։
Առաջնորդները նշել են, որ Մերձավոր Արևելքում մարտական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մասշտաբով։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և փոխզիջումային պայմանավորվածությունների մշակման օգտին՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։
Թեմաների թվում եղել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինը երախտագիտություն է հայտնել Էրդողանին՝ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամության համար։
Ընդգծվել է քայլերի համակարգման կարևորությունը՝ հաշվի առնելով Սև ծովում գազատարներին և առևտրային նավերին հարվածներ հասցնելու Կիևի փորձերը։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: