https://arm.sputniknews.ru/20260403/irany-hajtararel-e-khvocvats-amerikjan-kvortsanichi-odachuin-brnelu-masin-100604922.html
Իրանը հայտարարել է խոցված ամերիկյան կործանիչի օդաչուին բռնելու մասին
Իրանը հայտարարել է խոցված ամերիկյան կործանիչի օդաչուին բռնելու մասին
Sputnik Արմենիա
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի ՀՕՊ-ն ամերիկյան կործանիչ է խոցել: 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T17:53+0400
2026-04-03T17:53+0400
2026-04-03T17:53+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
f - 35 կործանիչ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1b/88324166_0:145:1600:1045_1920x0_80_0_0_463edcbe5462eab5c039ad2fcc20e4fa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում են, որ որոնողական գործողության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է ամերիկյան կործանիչի օդաչուն:ԶԼՄ-ները նաև գրում են, որ ԱՄՆ-ն դեռևս Իրանում իրականացնում է կործանված F-35-ի օդաչուին հայտնաբերելու գործողությունը: Իրանական հեռուստատեսությունն ավելի վաղ հաղորդել էր օդաչուին բռնելու կամ նրա գտնվելու վայրի մասին օգտակար տեղեկատվության համար պարգևի մասին:Առավոտյան ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է ամերիկյան F-35 կործանիչը Իրանի երկնքում:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1b/88324166_0:0:1424:1067_1920x0_80_0_0_306c0e86a79ae4a5faecad9728319fcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, f - 35 կործանիչ, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, f - 35 կործանիչ, պատերազմ
Իրանը հայտարարել է խոցված ամերիկյան կործանիչի օդաչուին բռնելու մասին
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ երկրի ՀՕՊ-ն ամերիկյան կործանիչ է խոցել:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի - Sputnik. Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնում են, որ որոնողական գործողության ընթացքում հայտնաբերվել և ձերբակալվել է ամերիկյան կործանիչի օդաչուն:
ԶԼՄ-ները նաև գրում են, որ ԱՄՆ-ն դեռևս Իրանում իրականացնում է կործանված F-35-ի օդաչուին հայտնաբերելու գործողությունը: Իրանական հեռուստատեսությունն ավելի վաղ հաղորդել էր օդաչուին բռնելու կամ նրա գտնվելու վայրի մասին օգտակար տեղեկատվության համար պարգևի մասին:
Առավոտյան ԻՀՊԿ-ն հայտնել էր, որ երկրի հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է ամերիկյան F-35 կործանիչը Իրանի երկնքում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: