https://arm.sputniknews.ru/20260403/artiki-tsnndatany-nvoratsin-e-mahacel-100614339.html
Արթիկի ծննդատանը նորածին է մահացել
Արթիկի ծննդատանը նորածին է մահացել
Sputnik Արմենիա
Ծնողները դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T21:01+0400
2026-04-03T21:01+0400
2026-04-03T21:01+0400
հայաստան
արթիկ
ծննդատուն
նորածին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100614142_0:543:1365:1311_1920x0_80_0_0_6add415de4f223f9ad21cc41d297e9da.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, այսօր մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի եղել։Հոր խոսքով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նրանք դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել, և մեղադրում են բժշկին անփութության մեջ։
արթիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100614142_0:171:1365:1195_1920x0_80_0_0_6148df7363e12547ae0a89ea09e3e636.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արթիկ, ծննդատուն, նորածին
հայաստան, արթիկ, ծննդատուն, նորածին
Արթիկի ծննդատանը նորածին է մահացել
Ծնողները դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքում` Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, այսօր մահացել է Շիրակի մարզի բնակիչ Արմինե Մարգարյանի նորածին որդին։ Այս մասին հայտնում է
shamshyan.com–ը։
Մարգարյանի ամուսինը պատմել է, որ հղիության ամբողջ ընթացքում որևէ խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ բոլոր հետազոտություններն ու անալիզները եղել են նորմայի սահմաններում, կեսարյան հատման անհրաժեշտության մասին խոսք չի եղել։
«Սա մեր երրորդ երեխան էր։ Նախորդ երկուսն էլ ծնվել են բնական ճանապարհով։ Այսօր՝ ժամը 12։30-ի սահմաններում, կնոջս բերել ենք Արթիկի ծննդատուն։ Մինչև ժամը 18։00-ն մեզ վստահեցնում էին, որ ամեն ինչ նորմալ է, երեխայի սրտի զարկերը լսվում են։ Սակայն վերջում ծնունդն ընդունող գինեկոլոգ Կարինե Չոփիկյանը տեղեկացրեց, որ նորածինը մահացել է՝ առաջացած բարդությունների պատճառով»,- նշել է նա։
Հոր խոսքով՝ իրավիճակը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Նրանք դիմել են ոստիկանություն և պահանջում են, որ դեպքը մանրակրկիտ քննվի։ Պնդում են, որ իրենց երեխայի մահը հնարավոր էր կանխել, և մեղադրում են բժշկին անփութության մեջ։