https://arm.sputniknews.ru/20260403/amn-n-petq-e-dadarecni-harvatsnern-iranin-ajl-voch-te-khvosi-hvormuzi-khndri-masin-lavrvov-100603957.html
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածներն Իրանին, այլ ոչ թե խոսի Հորմուզի խնդրի մասին․ Լավրով
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածներն Իրանին, այլ ոչ թե խոսի Հորմուզի խնդրի մասին․ Լավրով
Sputnik Արմենիա
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցություններ սկսել: 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T17:44+0400
2026-04-03T17:44+0400
2026-04-03T17:44+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_0:0:2930:1648_1920x0_80_0_0_a5d7b7bac676ec7f806bed8f5f3510a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այլ ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի շրջափակման խնդրի մասին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։Նրա խոսքով՝ պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցություններ սկսել։«Պետք է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։ Միայն այդպես կարելի է համոզվել, թե որքան անկեղծ են կողմերը ձգտում խաղաղության և իրենց երկրների քաղաքացիների համար լավ ապագայի», - ասել է Լավրովը։Ինչպես նշել է նախարարը, Բահրեյնի բանաձևի նախագիծը, որն այժմ քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե ավելացնի Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորման հնարավորությունները:Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը կարող են օգտագործել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար:Ավելի վաղ «Financial Times» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄԷ-ն Բահրեյնի հետ միասին աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար գործողությունների մանդատ կտրամադրի, սակայն թերթի աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են դեմ հանդես գալ այդ քայլին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_131:0:2862:2048_1920x0_80_0_0_f69675e21293fbb9b8a6297831887575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, պատերազմ
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց, պատերազմ
ԱՄՆ-ն պետք է դադարեցնի հարվածներն Իրանին, այլ ոչ թե խոսի Հորմուզի խնդրի մասին․ Լավրով
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է, որ պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցություններ սկսել:
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, այլ ոչ թե խոսի Հորմուզի նեղուցի շրջափակման խնդրի մասին: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Աթայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եվ երբ նախագահ Թրամփն ասում է (իմ տեղեկությամբ՝ նախօրեին)՝ «հենց որ մենք ավարտենք ռազմական գործողությունները (իսկ նա հայտարարում է, թե այնտեղ գրեթե բոլոր խնդիրները լուծված են), Հորմուզի նեղուցում անմիջապես կվերսկսվի նորմալ նավագնացությունը...»։ Բայց խնդիրն այն չէ, որ պետք է ուղղակի պահանջել Իրանից, այլ հարկ է դադարեցնել ռազմական գործողությունները, և այդ ժամանակ նեղուցում [նավագնացության] ռեժիմը կվերականգնվի», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ պետք է հասնել Պարսից ծոցի շրջանում ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցություններ սկսել։
«Պետք է հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և բանակցությունների մեկնարկին։ Միայն այդպես կարելի է համոզվել, թե որքան անկեղծ են կողմերը ձգտում խաղաղության և իրենց երկրների քաղաքացիների համար լավ ապագայի», - ասել է Լավրովը։
Ինչպես նշել է նախարարը, Բահրեյնի բանաձևի նախագիծը, որն այժմ քննարկվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հազիվ թե ավելացնի Իրանի շուրջ ճգնաժամի կարգավորման հնարավորությունները:
Լավրովի կարծիքով՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը կարող են օգտագործել բանակցությունները խափանելու կամ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար:
«Վստահաբար դա ծրագրել են՝ ելնելով ամենալավ մտադրություններից, բայց կա՛մ այն օգտագործում են խափանելու բանակցությունների առայժմ շատ փխրուն հնարավորությունները, կա՛մ Իրանի դեմ ագրեսիան հետին թվով լեգիտիմացնելու համար», – ասել է նա:
Ավելի վաղ «Financial Times» թերթը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄԷ-ն Բահրեյնի հետ միասին աշխատում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար գործողությունների մանդատ կտրամադրի, սակայն թերթի աղբյուրը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են դեմ հանդես գալ այդ քայլին: