https://arm.sputniknews.ru/20260403/amn-n-hamalrum-e-uzhery-irany-khstacnum-e-hretvorabanutjuny-100580147.html
ԱՄՆ-ն համալրում է ուժերը, Իրանը խստացնում է հռետորաբանությունը
ԱՄՆ-ն համալրում է ուժերը, Իրանը խստացնում է հռետորաբանությունը
Sputnik Արմենիա
Առանցքային գործոն է շարունակում մնալ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, որից կախված է ինչպես տարածաշրջանային անվտանգությունը, այնպես էլ համաշխարհային... 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T10:47+0400
2026-04-03T10:47+0400
2026-04-03T10:47+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:54:1201:729_1920x0_80_0_0_f57f5847cb0e5137f50f13e9229ffafa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գրանցվում է ռազմական ներկայության ընդլայնում, հռետորաբանության խստացում և հիմնական լոգիստիկ երթուղիներում փաստացի խափանումներ։ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ գլխավոր զարգացումներն այս պահի դրությամբ՝ մեր ընտրանում։Աղբյուրների տվյալներով՝ Դուբայի միջազգային օդանավակայան են ժամանել ԱՄՆ հարյուրավոր ծովային հետևակայիններ։ Տեղակայումը կարող է կապված լինել հնարավոր ցամաքային գործողության նախապատրաստման հետ, միևնույն ժամանակ Վաշինգտոնը պաշտոնապես դա չի հաստատում։ Միաժամանակ հաղորդվում է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի հետագա ընդլայնման մասին։Այս ֆոնին Իրանը կոշտ հայտարարություններ է անում։ Երկրի զինված ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ Հորմուզի նեղուցը երկար ժամանակով փակ կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Միևնույն ժամանակ, Թեհրանը թույլ է տալիս անցնել այն երկրների նավերին, որոնք թշնամական չեն համարվում։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ նեղուցը բաց է մնում ռուսական կողմի համար։ Միևնույն ժամանակ, մի շարք երկրներ էներգառեսուրսների մատակարարման այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհներ են փնտրում։Ռազմական գնահատականները ևս մատնանշում են Իրանի բարձր ներուժը։ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ երկիրը պահպանել է հրթիռային և դրոնային հնարավորությունները՝ չնայած հարվածներին, և կարող է շարունակել լայնածավալ հարձակումները։Ավելի վաղ Իրանն արդեն հարվածել էր տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին և օբյեկտներին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է էներգետիկ ոլորտում խափանումների և հակամարտության աշխարհագրության ընդլայնման։Միևնույն ժամանակ, ԱՄՆ–ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջը պաշտոնաթող է արվել, ինչը նախկինում կապում էին Պենտագոնի զոկավար Փիթ Հեգսեթի որոշման հետ: Բացի այդ, ըստ Politico-ի, Դոնալդ Թրամփը կառավարությունում նոր վերադասավորումներ է դիտարկում:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100471545_0:0:1069:802_1920x0_80_0_0_ba135fab7133a7b20b6db7bcd16a61ac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ, մերձավոր արևելք
ԱՄՆ-ն համալրում է ուժերը, Իրանը խստացնում է հռետորաբանությունը
Առանցքային գործոն է շարունակում մնալ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը, որից կախված է ինչպես տարածաշրջանային անվտանգությունը, այնպես էլ համաշխարհային էներգետիկ շուկաների կայունությունը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իրանի շուրջ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Գրանցվում է ռազմական ներկայության ընդլայնում, հռետորաբանության խստացում և հիմնական լոգիստիկ երթուղիներում փաստացի խափանումներ։ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ գլխավոր զարգացումներն այս պահի դրությամբ՝ մեր ընտրանում։
Աղբյուրների տվյալներով՝ Դուբայի միջազգային օդանավակայան են ժամանել ԱՄՆ հարյուրավոր ծովային հետևակայիններ։ Տեղակայումը կարող է կապված լինել հնարավոր ցամաքային գործողության նախապատրաստման հետ, միևնույն ժամանակ Վաշինգտոնը պաշտոնապես դա չի հաստատում։ Միաժամանակ հաղորդվում է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի հետագա ընդլայնման մասին։
Այս ֆոնին Իրանը կոշտ հայտարարություններ է անում։ Երկրի զինված ուժերի ներկայացուցիչը հաստատել է, որ Հորմուզի նեղուցը երկար ժամանակով փակ կլինի ԱՄՆ-ի և Իսրայելի համար։ Միևնույն ժամանակ, Թեհրանը թույլ է տալիս անցնել այն երկրների նավերին, որոնք թշնամական չեն համարվում։
Իրավիճակը փաստացի արդեն ազդում է նավագնացության վրա. ԶԼՄ–ների տվյալներով` շարժը նեղուցով կտրուկ նվազել է, իսկ որոշ գնահատականների համաձայն՝ գրեթե դադարել։ Սա ազդել է նավթի և գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկի վրա և հանգեցրել էներգակիրների գնաճի։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ նեղուցը բաց է մնում ռուսական կողմի համար։ Միևնույն ժամանակ, մի շարք երկրներ էներգառեսուրսների մատակարարման այլընտրանքային ուղիներ, այդ թվում՝ շրջանցիկ ճանապարհներ են փնտրում։
Ռազմական գնահատականները ևս մատնանշում են Իրանի բարձր ներուժը։ ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ երկիրը պահպանել է հրթիռային և դրոնային հնարավորությունները՝ չնայած հարվածներին, և կարող է շարունակել լայնածավալ հարձակումները։
Ավելի վաղ Իրանն արդեն հարվածել էր տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին և օբյեկտներին, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ենթակառուցվածքներին, ինչը հանգեցրել է էներգետիկ ոլորտում խափանումների և հակամարտության աշխարհագրության ընդլայնման։
Զուգահեռ լրատվական դաշտում հաղորդագրություններ են հայտնվել Դուբայում գտնվող Oracle ընկերության տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին, սակայն Էմիրության իշխանությունները հերքել են դրանք։ Մամուլի ծառայությունը ընդգծել է, որ ենթակառուցվածքը գործում է բնականոն ռեժիմով, անվտանգությանը սպառնացող վտանգներ էլ չեն գրանցվել։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ–ում կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Ցամաքային զորքերի շտաբի պետ Ռենդի Ջորջը պաշտոնաթող է արվել, ինչը նախկինում կապում էին Պենտագոնի զոկավար Փիթ Հեգսեթի որոշման հետ: Բացի այդ, ըստ Politico-ի, Դոնալդ Թրամփը կառավարությունում նոր վերադասավորումներ է դիտարկում: