https://arm.sputniknews.ru/20260403/adts-n-hraparakel-e-ashtaraky-hrkizelu-gvortsvov-dzerbakalman-ev-harcaqnnutjan-kadrery-100583353.html
ԱԴԾ-ն հրապարակել է աշտարակը հրկիզելու գործով ձերբակալման և հարցաքննության կադրերը
ԱԴԾ-ն հրապարակել է աշտարակը հրկիզելու գործով ձերբակալման և հարցաքննության կադրերը
Sputnik Արմենիա
Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T12:04+0400
2026-04-03T12:04+0400
2026-04-03T12:04+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100581466_0:0:640:360_1920x0_80_0_0_b7a435a05cd99f7d86b641926e909afa.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իվանովոյի մարզում երեք երիտասարդ դատապարտվել են երկարատև ազատազրկման բջջային կապի աշտարակը հրկիզելու համար, հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։ Գործով անցնողները 2003, 2006 և 2009 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ԱԴԾ-ն հրապարակել է նաև դատապարտյալների ձերբակալման և հարցաքննության կադրերը։ Տեսանյութում նրանից մեկը պատմել է, որ համակարգողը համոզել է իրենց, որ գործողություններն անվտանգ են. «Նա արդեն ասել է, որ պետք է էլեկտրական կրպակներ այրել, որ դրանք միևնույն է՝ ապահովագրված են, և որ դրանք գրեթե ամեն տարի այրվում են, որպեսզի ավելի հաճախ փոխարինեն»։Նրա խոսքով` նրանց պարգևատրման դիմաց առաջարկել են նաև ջերմաքարշ հրկիզել։ Երիտասարդները ժամանել են կայարան և գտել անհրաժեշտ օբյեկտը, սակայն չեն հանդգնել հրկիզել այն, որից հետո հայտնել են ղեկավարին, որ չեն կարողացել հայտնաբերել այն։Երեքն էլ ձերբակալվել են ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Մեղադրանքները ներառել են ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, խմբի կողմից ահաբեկչական գործողության կատարում, ինչպես նաև անչափահասի ներգրավում հատկապես ծանր հանցագործության մեջ։Գործով անցնող երկրորդ անձը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ նմանատիպ պայմաններով և 300 հազար ռուբլի տուգանքի։Երրորդը, որն անչափահաս է, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ու տուգանվել է 30 հազար ռուբլով։Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/03/100581466_116:0:596:360_1920x0_80_0_0_0b4ea3c5b5d113804bf018b5a9792ab7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
ԱԴԾ-ն հրապարակել է աշտարակը հրկիզելու գործով ձերբակալման և հարցաքննության կադրերը
Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Իվանովոյի մարզում երեք երիտասարդ դատապարտվել են երկարատև ազատազրկման բջջային կապի աշտարակը հրկիզելու համար, հայտնել է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Մեղադրական վճիռը կայացրել է Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը։ Գործով անցնողները 2003, 2006 և 2009 թվականներին ծնված ՌԴ քաղաքացիներ են, որոնք մեղավոր են ճանաչվել ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։
Քննության տվյալներով` նրանք միացել են Ռուսաստանում արգելված ահաբեկչական խմբավորման՝ դրամական պարգևատրման ակնկալիքով։ Առաջադրանքները ստացել են համակարգողից Telegram մեսենջերի միջոցով։ Խմբի կազմում երիտասարդները հրկիզել են բջջային կապի աշտարակը՝ ավելի քան 1 մլն ռուբլու վնաս պատճառելով։ Խոստացված գումարը նրանք այդպես էլ չեն ստացել։
ԱԴԾ-ն հրապարակել է նաև դատապարտյալների ձերբակալման և հարցաքննության կադրերը։ Տեսանյութում նրանից մեկը պատմել է, որ համակարգողը համոզել է իրենց, որ գործողություններն անվտանգ են. «Նա արդեն ասել է, որ պետք է էլեկտրական կրպակներ այրել, որ դրանք միևնույն է՝ ապահովագրված են, և որ դրանք գրեթե ամեն տարի այրվում են, որպեսզի ավելի հաճախ փոխարինեն»։
Նրա խոսքով` նրանց պարգևատրման դիմաց առաջարկել են նաև ջերմաքարշ հրկիզել։ Երիտասարդները ժամանել են կայարան և գտել անհրաժեշտ օբյեկտը, սակայն չեն հանդգնել հրկիզել այն, որից հետո հայտնել են ղեկավարին, որ չեն կարողացել հայտնաբերել այն։
Երեքն էլ ձերբակալվել են ԱԴԾ աշխատակիցների կողմից։ Մեղադրանքները ներառել են ահաբեկչական կազմակերպությանը մասնակցություն, խմբի կողմից ահաբեկչական գործողության կատարում, ինչպես նաև անչափահասի ներգրավում հատկապես ծանր հանցագործության մեջ։
Դատարանը նրանցից մեկին դատապարտել է 22 տարվա ազատազրկման. առաջին հինգ տարին նա կանցկացնի բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նրա նկատմամբ նաև տուգանք է սահմանվել 300 հազար ռուբլու չափով ու երկու տարվա ազատազրկում։
Գործով անցնող երկրորդ անձը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ նմանատիպ պայմաններով և 300 հազար ռուբլի տուգանքի։
Երրորդը, որն անչափահաս է, դատապարտվել է 9 տարվա ազատազրկման ու տուգանվել է 30 հազար ռուբլով։
Դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել։