https://arm.sputniknews.ru/20260402/viravvorvel-e-khameneii-khvorhrdakany-na-tsajrahegh-tsanr-vitshakum-e-zlm-100523746.html
Վիրավորվել է Խամենեիի խորհրդականը, նա ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ
Վիրավորվել է Խամենեիի խորհրդականը, նա ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
ԶԼՄ-ների տվյալներով՝ Քամալ Խարազին լուրջ վնասվածք է ստացել Թեհրանի ռմբակոծության ժամանակ։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T09:38+0400
2026-04-02T09:38+0400
2026-04-02T09:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
վիրավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100521927_0:36:1500:880_1920x0_80_0_0_4798d7a98984752d5dc5ace89422f03e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Al Hadath»-ը:Նշվում է, որ Խարազին վիրավորվել է Թեհրանի ռմբակոծություններից մեկի ժամանակ:ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կինը մահացել է։Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ վիրավորվել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա ծանր վիճակում է։ Սակայն Իրանի իշխանությունները հերքել են այդ լուրը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100521927_120:0:1453:1000_1920x0_80_0_0_35571877b862c26a7ed9fb4313da0c30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, վիրավոր
իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, վիրավոր
Վիրավորվել է Խամենեիի խորհրդականը, նա ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ
09:38 02.04.2026 (Թարմացված է: 09:39 02.04.2026) ԶԼՄ-ների տվյալներով՝ Քամալ Խարազին լուրջ վնասվածք է ստացել Թեհրանի ռմբակոծության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին ծանր վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Al Hadath»-ը:
Նշվում է, որ Խարազին վիրավորվել է Թեհրանի ռմբակոծություններից մեկի ժամանակ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա կինը մահացել է։
Իրանի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել այս հաղորդագրությունը:
Արտասահմանյան լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ վիրավորվել է նաև Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, և նա ծանր վիճակում է։ Սակայն Իրանի իշխանությունները հերքել են այդ լուրը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: