https://arm.sputniknews.ru/20260402/tvajin-khardakhutjan-vor-tesaknern-en-shatacel-hh-kentrvonakan-banki-meknabanutjuny-100404561.html
Թվային խարդախության ո՞ր տեսակներն են շատացել. ՀՀ կենտրոնական բանկի մեկնաբանությունը
Թվային խարդախության ո՞ր տեսակներն են շատացել. ՀՀ կենտրոնական բանկի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Խարդախության դեպքերի աճը պայմանավորված է ոչ թե առանձին սխեմաներով, այլ գործոնների համախմբով՝ թվային բանկային ծառայություններն ընդլայնվել են, իսկ չարագործների... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T08:55+0400
2026-04-02T08:55+0400
2026-04-02T08:55+0400
բանկ
խարդախություն
կենտրոնական բանկ (կբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:170:1601:1070_1920x0_80_0_0_cd670ef839bc067c559ffbfb4756d858.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը թվային խարդախության դեպքերի աճ է արձանագրում, որոնք կապված են մեսենջերներում, մասնավորապես WhatsApp-ում տվյալները «կոտրելու» և հափշտակելու հետ։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի պարզաբանման մեջ, որը տրամադրվել է Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ կապված հաշիվների արգելափակման նոր գործիքի հետ, որը հասանելի կդառնա հուլիսի 1-ից։Կենտրոնական բանկից նշել են, որ թեև օտարերկրյա համարներից զանգերի միջոցով իրականացվող սխեմաներն ակտիվորեն քննարկվում են, սակայն նման միջադեպերի զգալի աճ չի նկատվում։ Հիմնական աճը գրանցվում է մեսենջերներում իրականացվող խարդախությունների հաշվին։Կենտրոնական բանկն ավելի վաղ դիմել էր խոշոր սոցիալական ցանցերին՝ կոչ անելով ուժեղացնել կասկածելի ֆինանսական հայտարարությունների և հղումների ֆիլտրումը։ Կարգավորող մարմնի գնահատմամբ՝ այս ուղղությամբ դեռևս էական առաջընթաց չկա։Մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն սկսել են արգելափակման գործիքների փորձարկումն ու ներդրումը։ Հուլիսի 1-ից դրանց կիրառումը կդառնա պարտադիր. համապատասխան գործառույթները պետք է հասանելի լինեն ինչպես բջջային հավելվածներում և կայքերում, այնպես էլ բանկի մասնաճյուղ այցելելու դեպքում։ Այս միջոցառումների ներդրումը թույլ կտա բարձրացնել պաշտպանվածության մակարդակը, այդ թվում՝ տարեց քաղաքացիների համար, որոնք չեն օգտվում առցանց ծառայություններից։Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ նույնիսկ թվային հարթակներում հաշիվների արգելափակման դեպքում հաճախորդը պահպանում է բանկային ծառայություններից օֆֆլայն տարբերակով (մասնաճյուղ այցելելով) օգտվելու հնարավորությունը։Կարգավորողը նաև նշում է, որ հափշտակությունների զգալի մասը տեղի է ունենում հենց օգտատերերի անզգույշ գործողությունների հետևանքով, և կոչ է անում անձնական ֆինանսական տվյալները չփոխանցել երրորդ անձանց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/65/22926567_0:0:1427:1070_1920x0_80_0_0_e16ecd6561cceeacc6ff6aa34e90e98a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանկ, խարդախություն, կենտրոնական բանկ (կբ)
բանկ, խարդախություն, կենտրոնական բանկ (կբ)
Թվային խարդախության ո՞ր տեսակներն են շատացել. ՀՀ կենտրոնական բանկի մեկնաբանությունը
Խարդախության դեպքերի աճը պայմանավորված է ոչ թե առանձին սխեմաներով, այլ գործոնների համախմբով՝ թվային բանկային ծառայություններն ընդլայնվել են, իսկ չարագործների հնարամտությունն ավելացել է։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Հայաստանի կենտրոնական բանկը թվային խարդախության դեպքերի աճ է արձանագրում, որոնք կապված են մեսենջերներում, մասնավորապես WhatsApp-ում տվյալները «կոտրելու» և հափշտակելու հետ։ Այս մասին ասվում է կարգավորող մարմնի պարզաբանման մեջ, որը տրամադրվել է
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ կապված հաշիվների արգելափակման նոր գործիքի հետ, որը հասանելի կդառնա հուլիսի 1-ից։
Կենտրոնական բանկից նշել են, որ թեև օտարերկրյա համարներից զանգերի միջոցով իրականացվող սխեմաներն ակտիվորեն քննարկվում են, սակայն նման միջադեպերի զգալի աճ չի նկատվում։ Հիմնական աճը գրանցվում է մեսենջերներում իրականացվող խարդախությունների հաշվին։
Խարդախության դեպքերի ընդհանուր դինամիկան պայմանավորված է ոչ թե առանձին սխեմաներով, այլ մի շարք գործոնների համակցությամբ, ներառյալ թվային բանկային ծառայությունների ընդլայնումը և խաբեության նորանոր ձևերի առաջացումը։
Կենտրոնական բանկն ավելի վաղ դիմել էր խոշոր սոցիալական ցանցերին՝ կոչ անելով ուժեղացնել կասկածելի ֆինանսական հայտարարությունների և հղումների ֆիլտրումը։ Կարգավորող մարմնի գնահատմամբ՝ այս ուղղությամբ դեռևս էական առաջընթաց չկա։
Մի շարք բանկեր և վարկային կազմակերպություններ արդեն սկսել են արգելափակման գործիքների փորձարկումն ու ներդրումը։ Հուլիսի 1-ից դրանց կիրառումը կդառնա պարտադիր. համապատասխան գործառույթները պետք է հասանելի լինեն ինչպես բջջային հավելվածներում և կայքերում, այնպես էլ բանկի մասնաճյուղ այցելելու դեպքում։ Այս միջոցառումների ներդրումը թույլ կտա բարձրացնել պաշտպանվածության մակարդակը, այդ թվում՝ տարեց քաղաքացիների համար, որոնք չեն օգտվում առցանց ծառայություններից։
Հաշվի ապաարգելափակման գործընթացը հնարավոր կլինի հաճախորդի պատշաճ նույնականացումից հետո, այդ թվում՝ այն դեպքերում, երբ արգելափակումը նախաձեռնել են չարագործները, օրինակ՝ շանտաժի նպատակով։
Պարզաբանման մեջ ընդգծվում է, որ նույնիսկ թվային հարթակներում հաշիվների արգելափակման դեպքում հաճախորդը պահպանում է բանկային ծառայություններից օֆֆլայն տարբերակով (մասնաճյուղ այցելելով) օգտվելու հնարավորությունը։
Կարգավորողը նաև նշում է, որ հափշտակությունների զգալի մասը տեղի է ունենում հենց օգտատերերի անզգույշ գործողությունների հետևանքով, և կոչ է անում անձնական ֆինանսական տվյալները չփոխանցել երրորդ անձանց։