00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիա-Ադրբեջան երկաթուղին կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակումից. Օվերչուկ

© Fotolia / Harald BiebelԵրկաթուղի
Երկաթուղի - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
ՌԴ փոխվարչապետը նշել է` այս նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանի ապաշրջափակման թեմայի քննարկման մեկնարկից դեռ շատ առաջ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային ճանապարհն արդեն կառուցվում է՝ անկախ Հայաստանի ապաշրջափակման գործընթացից։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու նոր երկաթգծի (որը Թուրքիայով տանում է դեպի Նախիջևան, ապա՝ Ադրբեջան «Թրամփի ուղիով») կառուցման մասին հայտարարության պատճառներից մեկը հայկական երկաթուղու նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունն է։
Ինչպես նշել է Օվերչուկը, թեմային ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ հաղորդակցությունը Անկարայի և Բաքվի համար ինքնուրույն արժեք է։
Նրա խոսքով` այս նախագծի գաղափարը մշակվել է Հայաստանի ապաշրջափակման և Երևանի, Բաքվի ու Անկարայի հարաբերությունների կարգավորման թեմայի քննարկման մեկնարկից դեռ շատ առաջ։
«Ադրբեջանը Նախիջևանի արևմտյան ծայրում Թուրքիայի հետ շատ կարճ սահման ունի։ Թեև դրա երկարությունը մոտ 17 կմ է, բայց բավարար է երկաթուղու կառուցման և Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղիղ կապ ապահովելու համար։ Դրա համար անհրաժեշտ է այս սահմանից մինչև թուրքական Կարս քաղաք 224 կմ երկարությամբ նոր երկաթուղի կառուցել», – ասել է Օվերչուկը։
Հիշեցնենք` Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը կայացել է 2025 թվականի օգոստոսի 22-ին` TRIPP–ի ստորագրումից հետո (2025 թվականի օգոստոսի 8)։ Բաքվին և Անկարային «Թրամփի ուղին» անհրաժեշտ է, քանի որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծի տարր է։ Ու թեև Իրանը զուգահեռ 50 կիլոմետրանոց ճանապարհ է կառուցում (Արազի միջանցք) Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապ ապահովելու համար, հայկական երթուղին շարունակում է սկզբունքորեն կարևոր մնալ Բաքվի և Անկարայի համար։ Նրանց հաշվարկներով` հենց դա կարող է օգտագործվել իրենց ռազմավարական և աշխարհատնտեսական շահերն առաջ մղելու համար։
Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա. Օվերչուկ
Լրահոս
0