https://arm.sputniknews.ru/20260402/krakvocner-ararati-marzum-gjughi-bnakichnery-meghadrum-en-iravapahnerin-100559121.html
Կրակոցներ Արարատի մարզում․ գյուղի բնակիչները մեղադրում են իրավապահներին
Կրակոցներ Արարատի մարզում․ գյուղի բնակիչները մեղադրում են իրավապահներին
Sputnik Արմենիա
Վանաշեն գյուղի բնակիչները պնդում են, որ մարզի որոշ պաշտոնյաներ հովանավորում են հանցագործներին։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T17:30+0400
2026-04-02T17:30+0400
2026-04-02T17:55+0400
հայաստան
արարատի մարզ
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100563622_0:83:800:533_1920x0_80_0_0_2c6c2b74f2c6131be5c9e9a0055bb2b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում կրակոցներ են հնչել, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսգիշերին։ Տուժածներ չկան, բայց Վանաշեն գյուղի բնակիչները համոզված են, որ սա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է (2025 թվականին գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն էր ծագել Արարատի մարզի մի խումբ բնակիչների միջև, որն ավարտվել էր կրակոցով, մեկ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց)։Նրանք հուսով են, որ այս դեպքն անմիջական վերահսկողության տակ կվերցնեն ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և կկատարեն օբյեկտիվ քննություն, հակառակ դեպքում, ըստ նրանց, հանցագործներին չպատժելը ավելի ծանր հանցագործություն է ծնելու։Արաբկիրում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է․ նա ձերբակալված է
արարատի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100563622_64:0:775:533_1920x0_80_0_0_35b128da60660fa8b9eeae90889ccdc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատի մարզ, կրակոց
հայաստան, արարատի մարզ, կրակոց
Կրակոցներ Արարատի մարզում․ գյուղի բնակիչները մեղադրում են իրավապահներին
17:30 02.04.2026 (Թարմացված է: 17:55 02.04.2026) Վանաշեն գյուղի բնակիչները պնդում են, որ մարզի որոշ պաշտոնյաներ հովանավորում են հանցագործներին։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում կրակոցներ են հնչել, անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել Վեդի խոշորացված համայնքի Վանաշեն բնակավայրի Սարգիս Ճիրոյան փողոցի թիվ 29 տան ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Ըստ կայքի` դեպքը տեղի է ունեցել մարտի 30-ի կեսգիշերին։ Տուժածներ չկան, բայց Վանաշեն գյուղի բնակիչները համոզված են, որ սա անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքի շարունակությունն է (2025 թվականին գյուղամիջյան ավտոճանապարհին գտնվող ավտոլվացման կետի մոտ մեքենան վարելու շուրջ վիճաբանություն էր ծագել Արարատի մարզի մի խումբ բնակիչների միջև, որն ավարտվել էր կրակոցով, մեկ մարդ տեղափոխվել էր հիվանդանոց)։
«Մարտի 30-ի կրակոցը տեղի չէր ունենա, եթե իրավապահները տեղում լինեին։ Անցյալ տարվա օգոստոսի 8-ի դեպքը ոչ լիարժեք է բացահայտվել, ու դա դեռ շարունակություն է ունենալու, որովհետև միջադեպի հերոսները հովանավորվում են մարզի որոշ պաշտոնյաների կողմից, ու այդ պաշտոնյաները շատ լավ գիտեն, որ ոչ միայն գյուղում, այլև նաև մարզում իրենց անուններն են շոշափվում»,– ասել են բնակիչները։
Նրանք հուսով են, որ այս դեպքն անմիջական վերահսկողության տակ կվերցնեն ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և կկատարեն օբյեկտիվ քննություն, հակառակ դեպքում, ըստ նրանց, հանցագործներին չպատժելը ավելի ծանր հանցագործություն է ծնելու։