https://arm.sputniknews.ru/20260402/irany-taratsashrjanum-paterazmy-dadarecnelu-janqern-ardjunavet-chi-hamarum-divanaget-100552533.html
Իրանը տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ջանքերն արդյունավետ չի համարում. դիվանագետ
Իրանը տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ջանքերն արդյունավետ չի համարում. դիվանագետ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը և իր կողմից հինգ պայմաններ առաջադրել: 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T16:30+0400
2026-04-02T16:30+0400
2026-04-02T16:30+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100376277_0:105:1500:949_1920x0_80_0_0_07fbdeb80ee945150c6fc0347671e287.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրանն առայժմ դրական արդյունքներ չի տեսնում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու միջնորդների ջանքերում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։Ավելի վաղ իրանական «Press TV» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը՝ իր կողմից առաջադրելով հինգ պայմաններ, որոնք ներառում են փոխհատուցումներ և Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը չկրկնելու երաշխիքներ, ինչպես նաև Թեհրանի կողմից Օրմուզի նեղուցի նկատմամբ իշխանության միջազգային ճանաչումը:Դիվանագետի խոսքով՝ Իրանը ցանկանում է միջազգային ինստիտուտներից կամ տարածաշրջանային դերակատարներից ստանալ պատերազմն ավարտելու և այն ապագայում չկրկնելու երաշխիքներ:«Միջնորդները՝ Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, ջանքեր են գործադրում, բայց մենք դրանց որևէ լուրջ արդյունք չենք տեսել։ Հնարավոր է, որ նրանք չեն կարող կանգնեցնել պատերազմը», - հավելել է նա։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100376277_137:0:1470:1000_1920x0_80_0_0_8d8bb68ca33210b34c8ce8349ae0dc49.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ, մերձավոր արևելք
Իրանը տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու ջանքերն արդյունավետ չի համարում. դիվանագետ
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը և իր կողմից հինգ պայմաններ առաջադրել:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի - Sputnik. Իրանն առայժմ դրական արդյունքներ չի տեսնում Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու միջնորդների ջանքերում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Եգիպտոսում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավար Մոջթաբա Ֆերդոուսիպուրը։
Ավելի վաղ իրանական «Press TV» հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունն ավարտելու ԱՄՆ-ի առաջարկը՝ իր կողմից առաջադրելով հինգ պայմաններ, որոնք ներառում են փոխհատուցումներ և Իսլամական Հանրապետության դեմ պատերազմը չկրկնելու երաշխիքներ, ինչպես նաև Թեհրանի կողմից Օրմուզի նեղուցի նկատմամբ իշխանության միջազգային ճանաչումը:
«Ներկա պահին մենք այդ ջանքերը չենք համարում պատերազմի դադարեցման տեսակետից արդյունավետ։ Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը (Իսրայելը-խմբ.) նախկինի պես հրադադար չեն ցանկանում», - ասել է Ֆերդոուսիպուրը։
Դիվանագետի խոսքով՝ Իրանը ցանկանում է միջազգային ինստիտուտներից կամ տարածաշրջանային դերակատարներից ստանալ պատերազմն ավարտելու և այն ապագայում չկրկնելու երաշխիքներ:
«Միջնորդները՝ Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան, ջանքեր են գործադրում, բայց մենք դրանց որևէ լուրջ արդյունք չենք տեսել։ Հնարավոր է, որ նրանք չեն կարող կանգնեցնել պատերազմը», - հավելել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: