https://arm.sputniknews.ru/20260402/irany-qare-dar-veradardznelu-amn-pvordzery-hvolivudjan-votshi-patranqner-en-ihpk-hramanatar-100553608.html
Իրանը քարե դար վերադարձնելու ԱՄՆ փորձերը հոլիվուդյան ոճի պատրանքներ են. ԻՀՊԿ հրամանատար
Իրանը քարե դար վերադարձնելու ԱՄՆ փորձերը հոլիվուդյան ոճի պատրանքներ են. ԻՀՊԿ հրամանատար
Sputnik Արմենիա
Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի՝ Իրանը քարի դար վերադարձնելու սպառնալիքը: 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T16:41+0400
2026-04-02T16:41+0400
2026-04-02T16:42+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100552016_0:0:801:450_1920x0_80_0_0_ef9269333a46133860dcf94c7597eaaf.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանը քարե դար վերադարձնելու պլանների մասին ԱՄՆ–ի հայտարարություններն ամերիկյան ղեկավարության հոլիվուդյան պատրանքներն են: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հզոր հարվածներ կհասցնեն Իրանին՝ այն վերադարձնելով քարե դար: Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրապարակել էր «Վերադարձ դեպի քարե դար» գրառումը՝ նկատի ունենալով Իրանը:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100552016_89:0:689:450_1920x0_80_0_0_b566bfa136240e9e11c90edeaa267923.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, դոնալդ թրամփ
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , ամն, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, դոնալդ թրամփ
Իրանը քարե դար վերադարձնելու ԱՄՆ փորձերը հոլիվուդյան ոճի պատրանքներ են. ԻՀՊԿ հրամանատար
16:41 02.04.2026 (Թարմացված է: 16:42 02.04.2026) Իրանի ԻՀՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչը մեկնաբանել է ԱՄՆ նախագահի՝ Իրանը քարի դար վերադարձնելու սպառնալիքը:
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Իրանը քարե դար վերադարձնելու պլանների մասին ԱՄՆ–ի հայտարարություններն ամերիկյան ղեկավարության հոլիվուդյան պատրանքներն են: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար Մաջիդ Մուսավին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները հզոր հարվածներ կհասցնեն Իրանին՝ այն վերադարձնելով քարե դար: Բացի այդ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հրապարակել էր «Վերադարձ դեպի քարե դար» գրառումը՝ նկատի ունենալով Իրանը:
«Հենց դուք եք ձեր զինվորականներին գերեզման տանում, ոչ թե Իրանը, որին ցանկանում եք գցել քարե դար։ Ձեր հոլիվուդյան պատրանքներն այնքան են տպավորվել ձեր մտածողության մեջ, որ դուք, ունենալով չնչին 250-ամյա պատմություն, սպառնում եք քաղաքակրթությանը, որն ավելի քան վեց հազար տարեկան է», – գրել է Մուսավին «X» սոցցանցում։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցնել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Մարտի 18–ին հայտնի դարձավ, որ
սպանվել են նաև Իրանի գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, նրա որդին ու հատուկ օգնականը` Մորթեզա Լարիջանին։
Իրանը մարտի 1–ից պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: