00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն առաջարկում է «Հորմուզի դաշնագիր» մշակել

© Photo : NASAՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Թեհրանը քննարկում է Հորմուզի նեղուցում նավագնացության տարածաշրջանային և միջազգային մեխանիզմի ծրագրման և ստեղծման հարցը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Իրանն առաջարկում է «Հորմուզի պակտ» մշակել` արաբական և ասիական, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների կողմից նեղուցն օգտագործելու համար, հայտարարել է կառավարության տեղեկատվական խորհրդի ղեկավար Էլյաս Հազրաթին։
«Այդ դաշնագիրը կձևավորվի Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության ներքո և տարածաշրջանի երկրների, ասիական և արաբական երկրների և նույնիսկ որոշ եվրոպացի խաղացողների մասնակցությամբ, որոնք օգտվում են այդ ռազմավարական ճանապարհից», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում Է Իրանի կառավարության պաշտոնական Telegram-ալիքը:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և շատ շուտով կհեռանա։ Նա նշել էր, որ Հորմուզի նեղուցի փակման պատճառով վառելիք ձեռք բերելու դժվարություններ ունեցող երկրները կարող են կամ նավթ գնել ԱՄՆ-ից, կամ ուժով գրավել նեղուցը։ Ի պատասխան՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը X սոցցանցում գրել էր, որ Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով նավթ ձեռք բերելու դժվարություններ ունեցող երկրներն ունեն երրորդ այլընտրանքը. «Քավել մեղքը, նվազեցնել լարվածությունը, վերականգնել «Հյուսիսային հոսք 2»-ը իրենց միջոցներով և հերթ կանգնել ռուսական հասանելի և հուսալի նավթի, գազի, պարարտանյութերի, հելիումի և այլ կարևոր հումքային ապրանքների համար։ Ամեն ինչ սկսվում է ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից իրենց սխալներն ընդունելուց»։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0