https://arm.sputniknews.ru/20260402/hhum-energiaji-kutakich-kajannerin-arajin-angam-ktramadrvi-licenzia-100533740.html
ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա
ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա
Sputnik Արմենիա
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց` այս նախագծի ամբողջ իմաստն այն է, որ էներգետիկ այս շուկային կոչ է արվում կառուցել պահեստներ, որտեղ կուտակված էներգիան... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T11:46+0400
2026-04-02T11:46+0400
2026-04-02T11:47+0400
հհ կառավարություն
էներգետիկա
արևային էներգիա
արևային կայան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88230510_0:0:2755:1551_1920x0_80_0_0_7a113136dfbbc4c5527c3906d0fa9ed9.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս բնագավառում լիցենզավորման նոր տեսակ են ավելացնում` պահեստավորման լիցենզիա, որը կտրամադրի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։Նախարարն ասաց, որ լիցենզավորման ենթակա չի լինի մինչև մեկ ՄգՎտ հզորության պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև մեկ ՄգՎտ հզորությունից ավելի կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորող գործունեությունը։Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ՀՀ–ի էներգահամակարգի շուրջ 14 տոկոսը հիմնականում արտադրվել է արևային կայանների կողմից։ ՏԿԵՆ–ը մտադիր այս կայաններին կից կուտակիչ կայաններ ստեղծելու ուղղությամբ խթանիչ ծրագրեր իրականացնել։ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ մեր համակարգային խնդիրներն առաջանում են նաև այն պատճառով, որ կուտակված էներգիան անձինք ընդհանուր համակարգին տալիս են այն ժամանակ, երբ համակարգն այնքան էլ դրա կարիքը չունի, սակայն վերցնելիս, համակարգից վերցնում են հարկադրաբար։ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին հայտարարեց, որ 2026 թ. մարտի 1–ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 ՄգՎտ–ի, որից 479 ՄգՎտ–ը արդյունաբերական արևային կայաններ են, իսկ 662 ՄգՎտ–ը` տանիքներին ինքնավար տեղադրվածները։«Բացի այդ, արդեն իսկ ընթացքի մեջ է 170 ՄգՎտ հզորության կայանների համար նախկինում տրված լիցենզիան, որոնք պետք է կառուցվեն»,– ընդգծեց Մեսրոպյանը` ավելացնելով, որ հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկը` էլեկտրական և էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով, պահեստավորող կայանների կառուցումն է։Նա ավելացրեց, որ այս հարցի կարգավորման համար հետագայում կօգնեն Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան օդային գծերի` նոր կառուցված ենթակառուցվածքները։ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց` նշելով, որ այս նախագծի ամբողջ իմաստն այն է, որ էներգետիկ այս շուկային կոչ է արվում կառուցել պահեստներ, որտեղ կուտակված էներգիան պետությունը կվարձակալի։«Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/18/88230510_13:0:2742:2047_1920x0_80_0_0_871fbd57b6a63aa303edb098b1f4d3c4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ կառավարություն, էներգետիկա, արևային էներգիա, արևային կայան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
հհ կառավարություն, էներգետիկա, արևային էներգիա, արևային կայան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), էլեկտրաէներգիա
ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա
11:46 02.04.2026 (Թարմացված է: 11:47 02.04.2026) ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց` այս նախագծի ամբողջ իմաստն այն է, որ էներգետիկ այս շուկային կոչ է արվում կառուցել պահեստներ, որտեղ կուտակված էներգիան պետությունը կվարձակալի։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. ՀՀ–ում էներգիայի կուտակիչ կայաններին առաջին անգամ կտրամադրվի լիցենզիա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս բնագավառում լիցենզավորման նոր տեսակ են ավելացնում` պահեստավորման լիցենզիա, որը կտրամադրի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
Նախարարն ասաց, որ լիցենզավորման ենթակա չի լինի մինչև մեկ ՄգՎտ հզորության պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև մեկ ՄգՎտ հզորությունից ավելի կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորող գործունեությունը։
Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին ՀՀ–ի էներգահամակարգի շուրջ 14 տոկոսը հիմնականում արտադրվել է արևային կայանների կողմից։ ՏԿԵՆ–ը մտադիր այս կայաններին կից կուտակիչ կայաններ ստեղծելու ուղղությամբ խթանիչ ծրագրեր իրականացնել։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ավելացրեց, որ մեր համակարգային խնդիրներն առաջանում են նաև այն պատճառով, որ կուտակված էներգիան անձինք ընդհանուր համակարգին տալիս են այն ժամանակ, երբ համակարգն այնքան էլ դրա կարիքը չունի, սակայն վերցնելիս, համակարգից վերցնում են հարկադրաբար։
«Այս կուտակիչները հենց այն բարձիկներն են, որոնք պետք է համակարգային երկարաժամկետ կայունություն ստեղծեն։ Մենք նաև այս հարցում ՏԿԵՆ–ի հետ պետք է սակագների վերանայում անենք»,– հայտարարեց փոխվարչապետը։
ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն իր հերթին հայտարարեց, որ 2026 թ. մարտի 1–ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 ՄգՎտ–ի, որից 479 ՄգՎտ–ը արդյունաբերական արևային կայաններ են, իսկ 662 ՄգՎտ–ը` տանիքներին ինքնավար տեղադրվածները։
«Բացի այդ, արդեն իսկ ընթացքի մեջ է 170 ՄգՎտ հզորության կայանների համար նախկինում տրված լիցենզիան, որոնք պետք է կառուցվեն»,– ընդգծեց Մեսրոպյանը` ավելացնելով, որ հարցի կարգավորման հիմնական գործիքներից մեկը` էլեկտրական և էներգետիկական ռեժիմների կարգավորման առումով, պահեստավորող կայանների կառուցումն է։
Նա ավելացրեց, որ այս հարցի կարգավորման համար հետագայում կօգնեն Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան օդային գծերի` նոր կառուցված ենթակառուցվածքները։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց` նշելով, որ այս նախագծի ամբողջ իմաստն այն է, որ էներգետիկ այս շուկային կոչ է արվում կառուցել պահեստներ, որտեղ կուտակված էներգիան պետությունը կվարձակալի։
«Էներգետիկայի մասին», «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերը ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։