https://arm.sputniknews.ru/20260402/hajtni-e-te-pashinjany-inchpes-e-tnorinelu-zajed-mrcanaki-gumary-100526688.html
Հայտնի է, թե Փաշինյանը ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի գումարը
Հայտնի է, թե Փաշինյանը ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի գումարը
Sputnik Արմենիա
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։ 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T11:01+0400
2026-04-02T11:01+0400
2026-04-02T11:01+0400
նիկոլ փաշինյան
«զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ
ավանդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98425147_0:152:1600:1053_1920x0_80_0_0_fe3a4757b5e0ca007ea23ce6e74fc91e.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի` ապահովելով ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Այս տարվա հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։Կառավարության այսօրվա որոշմամբ մրցանակային այս գումարի տնօրինման համար ստեղծվեցին անհրաժեշտ իրավական հիմքեր։Արդյունքում, վարչապետի աշխատակազմին թույլատրվել է ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։Կառավարությունից վստահեցնում են, որ այսպիսով կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98425147_176:0:1597:1066_1920x0_80_0_0_c1ada7a835fb55513e85a0d11d80d8ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, «զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ, ավանդ
նիկոլ փաշինյան, «զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ, ավանդ
Հայտնի է, թե Փաշինյանը ինչպես է տնօրինելու «Զայեդ» մրցանակի գումարը
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 500 հազար դոլար մրցանակը կավանդադրվի` ապահովելով ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այս տարվա հունվարի 19-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն
արժանացել են «Զայեդ» մրցանակի՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև «խաղաղության, երկխոսության, հարաբերությունների կարգավորման և հակամարտության լուծման գործընթացի համար»։
Փետրվարի 4-ին
Աբու Դաբիում Փաշինյանն ու Ալիևը միասին մասնակցեցին մրցանակաբաշխությանը։ «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակն ունի 1 մլն դոլար մրցանակային ֆոնդ, և Հայաստանն Ադրբեջանի հետ կիսել է այն։
Կառավարության այսօրվա որոշմամբ մրցանակային այս գումարի տնօրինման համար ստեղծվեցին անհրաժեշտ իրավական հիմքեր։
Արդյունքում, վարչապետի աշխատակազմին թույլատրվել է ֆինանսների նախարարության գանձապետարանում իր անվամբ բացել ՀՀ դրամով արտաբյուջետային ավանդային հաշիվ։
«Կարգավորումը հնարավորություն կտա իրականացնել մրցանակային միջոցների ավանդադրումը և ապահովել դրանց հաշվին ՀՀ կառավարության որոշումներով սահմանված ծախսերի ֆինանսավորումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունից վստահեցնում են, որ այսպիսով կապահովվի մրցանակային միջոցների կառավարման թափանցիկությունը և դրանց նպատակային օգտագործման հնարավորությունը՝ իրականացնելով մուտքերի և ելքերի առանձնացված հաշվառում պետական գանձապետական համակարգի միջոցով։