00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:38
3 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դառնալու է բաց հարթակ. «Նաիրի» կինոթատրոնը 5 տարվա դադարից հետո վերաբացվել է

© Sputnik«Նաիրի» կինոթատրոն
«Նաիրի» կինոթատրոն - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Այժմ «Նաիրի» կինոթատրոնի վերակառուցումը շարունակվում է։ Պլանավորվում է առաջիկայում վերաբացել ևս երկու դահլիճ։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Երևանի կենտրոնում գտնվող «Նաիրի» կինոթատրոնը, որը վերջին անգամ հանդիսատես է ընդունել 2021 թվականին, վերաբացվել է։ Կինոթատրոնը տեխնիկապես արդիականացվել է, վերանորոգվել ու պատրաստ է ընդունել հանդիսատեսին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանը։
© SputnikԼիաննա Թամրազյան
Директор кинотеатра Наири Лианна Тамразян на пресс-конференции, посвященной повторному открытию кинотеатра Наири (2 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Լիաննա Թամրազյան
Նրա խոսքով` բարձրորակ կինոդիտում ապահովելու համար կինոթատրոնը համալրվել է ժամանակակից պրոյեկցիոն Christie CP2411-RBe 2K լազերային պրոյեկտորով և Dolby CP 950 ձայնային համակարգերով։
«2001 թվականին, երբ մենք առաջին անգամ վերանորոգում էինք այս տարածքը, այն շատ լուրջ սեյսմիկ խնդիրներ ուներ։ Շենքի բոլոր սյուները, մետաղյա կոնստրուկցիաները կոռոզիայի էին ենթարկվել։ Սակայն կարող ենք հպարտությամբ ասել, որ մենք վերանորոգել ենք այս շենքը և կառուցել ենք մի վայր, որը ոչ մի բանով չի զիջում միջազգային կինոթատրոններին։ Բացի այդ, «Նաիրին» դառնալու է բաց հարթակ։ Այստեղ մշակութային երեկոներ, stand-up երեկոներ, տարատեսակ մշակութային հանդիպումներ, քննարկումներ են լինելու»,–ասաց Թամրազյանը։
Վերանորոգված դահլիճը նախատեսված է 195 հանդիսատեսի համար։ Նստատեղերը նախագծված են էրգոնոմիկ սկզբունքներով, որպեսզի դիտումը հարմարավետ լինի։
Տնօրենի խոսքով` պլանավորում են շարունակել վերակառուցումը, որի արդյունքում կվերաբացվեն ևս երկու դահլիճներ։
Տարիներ շարունակ կինոթատրոնն ունեցել է ֆինանսական լուրջ խնդիրներ, որի հետևանքով պարբերաբար փակվել է։ Դեռ 2011 թվականին «Նաիրի» կինոթատրոնի ամսական ծախսերը կազմում էին շուրջ 3,5 մլն դրամ, և ֆինանսական հարցերը հոգալու համար պետք էր հովանավորներ գտնել, ինչը կինոթատրոնին մեծ դժվարությամբ էր տրվում։ Sputnik Արմենիայի այն հարցին, թե կարելի է ենթադրել, որ այս վերաբացումից հետո կինոթատրոնն այլևս ֆինանսական խնդիրների առաջ չի կանգնի, Թամրազյանը պատասխանեց` բավականաչափ ներդրումներ են արվել այդօրինակ խնդիրներից խուսափելու համար։
«Իրականում շատ մեծ ներդրումներ են արվել։ Այս անգամ էլ, նախորդ անգամ էլ։ Տարիներ առաջ մենք մեր ժամանակից առաջ էինք, միգուցե այն ժամանակ կինոթատրոնն այդպիսի գնահատականի չարժանացավ, ինչպիսին արժանի էր։ Այսօր ամեն ինչ արվել է, որ կինոթատրոնը խնդիրներ չունենա, ո՛չ ֆինանսական, ո՛չ այլ տիպի։ Մենք համագործակցում ենք թե՛ մասնավոր սեկտորի, թե՛պետական կառույցների հետ»,– ասաց նա։
Թամրազյանը հավելեց, որ առաջիկայում ծրագրվում է կինոթատրոնին վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք այսօր վարձակալությամբ են տրված։ Այժմ իրավական գործընթացներ են ընթանում, որպեսզի կինոթատրոնի ամբողջ տարածքը ծառայի մշակույթային կյանքի զարգացմանը։
Հավելենք, որ կինոթատրոնը գործում է ամեն օր՝ 09:30-ից մինչև 24:00։ Այժմ ցուցադրվում են «Կրկին փորձիր», «Գալիս եմ փնտրելու 2» և «Նախագիծ «Աշխարհի վերջ»» ֆիլմերը։ Տոմսերի արժեքը տատանվում է 1500-ից մինչև 4000 դրամի սահմաններում՝ կախված նստատեղի տեսակից և ցուցադրությունից։ VIP հատվածում սպասարկման համար գործում է լրացուցիչ վճար՝ 12000 դրամ։
«Նաիրին» Երևանի ամենահին կինոթատրոններից է, կառուցվել է խորհրդային շրջանում՝ 1920-50-ական թվականներին, գտնվել է Ամիրյան փողոցում, 1950-ականներին տեղափոխվել է Մաշտոցի պողոտա։ 2024 թվականին շենքը ստացավ տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ։
Լրահոս
0