https://arm.sputniknews.ru/20260402/arajik-harutjunjann-inqn-e-yntrel-teknatsuin-vory-petq-e-ghekavarer-erkiry-shahramanjan-100533605.html
Արայիկ Հարությունյանն ինքն է ընտրել թեկնածուին, որը պետք է ղեկավարեր երկիրը․ Շահրամանյան
Արայիկ Հարությունյանն ինքն է ընտրել թեկնածուին, որը պետք է ղեկավարեր երկիրը․ Շահրամանյան
Sputnik Արմենիա
Արցախի նախկին նախագահը նշեց, որ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է փորձել հրաժարական տալ՝ հիմնավորելով, թե կորցրել է ժողովրդի վստահությունն ու բավարար... 02.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-02T11:41+0400
2026-04-02T11:41+0400
2026-04-02T11:41+0400
հայաստան
արցախի նախագահ արայիկ հարությունյան
սամվել շահրամանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527593_0:240:1280:960_1920x0_80_0_0_5ab88a9f70fcfffcdff6969d9a043fa8.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետությունում իշխանազավթում կամ ճնշումների ներքո իշխանափոխություն չի եղել։ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը այս հայտարարությունն արեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե 2023թ․ Արցախում իշխանազավթում է եղել։Շահրամանյանի խոսքով՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հրաժարական տալու որոշում է կայացրել, սակայն Արցախի նախկին նախագահներն ու Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը, նրան համոզել են չգնալ այդ քայլին։Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը նաև ԼՂ ԱԺ-ում կստանար բավարար քվեներ ընտրվելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։ ԱԺ-ում ամենամեծ քաղաքական ուժը Արայիկ Հարությունյանի առաջնորդած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է նրա որոշմանը։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների մեղադրանքներին, թե ՀՅԴ-ն է զավթել Արցախում իշխանությունը, իշխանափոխություն արել, Շահրամանյանը շեշտեց՝ Դավիթ Իշխանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, իսկ նրա թեկնածությունն անձամբ Արայիկ Հարությունյանն է ներկայացրել։Նպատակը մեկն է՝ պառակտել մեզ․ Շահրամանյանը պատասխանում է Փաշինյանի մեղադրանքներին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100527593_0:0:1280:960_1920x0_80_0_0_8f2818fda5b6a7a90e57516ea275d079.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, սամվել շահրամանյան
հայաստան, արցախի նախագահ արայիկ հարությունյան, սամվել շահրամանյան
Արայիկ Հարությունյանն ինքն է ընտրել թեկնածուին, որը պետք է ղեկավարեր երկիրը․ Շահրամանյան
Արցախի նախկին նախագահը նշեց, որ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ է փորձել հրաժարական տալ՝ հիմնավորելով, թե կորցրել է ժողովրդի վստահությունն ու բավարար ռեսուրս չունի երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետությունում իշխանազավթում կամ ճնշումների ներքո իշխանափոխություն չի եղել։ Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը այս հայտարարությունն արեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանության տարբեր ներկայացուցիչների մեղադրանքներին, թե 2023թ․ Արցախում իշխանազավթում է եղել։
Շահրամանյանի խոսքով՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ հրաժարական տալու որոշում է կայացրել, սակայն Արցախի նախկին նախագահներն ու Ռուբեն Վարդանյանը, որը զբաղեցնում էր պետնախարարի պաշտոնը, նրան համոզել են չգնալ այդ քայլին։
«Վերջին անգամ էլ Արայիկ Հարությունյանն ասաց, որ պետք է հրաժարական տա և հիմնավորում էր իր որոշումը նրանով, թե կորցրել է ժողովրդի վստահությունը, չունի այն ռեսուրսը, որ իրականացնի գործողություններ, որոնք դուրս կբերեն Արցախն այդ վիճակից։ Որևիցե ճնշում քաղաքական գործիչների կողմից ես չեմ տեսել։ Վերջին ամիսներին Արայիկ Հարությունյանը նաև զբաղված էր թեկնածությունների որոնման հարցով, առնվազն 5-6 հոգու հետ խոսել է այդ հարցով։ Քանի որ Արցախի Սահմանադրության փոփոխությունից հետո պետք է ԱԺ-ն ընտրեր նախագահ, այդ նախագահը չէր լինի դասական նախագահ, նա պետք է զբաղեցներ այդ պաշտոնը մինչև ժողովրդական ընտրություններով ընտրված նախագահի լիազորությունների ավարտը։ Այդ նախագահը պետք է շարունակեր այն ծրագրերը, որոնք հաստատել էր գործող կառավարությունը»,- բացատրեց Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը փորձում էր այնպիսի թեկնածու գտնել, որը նաև ԼՂ ԱԺ-ում կստանար բավարար քվեներ ընտրվելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ էր 5 քաղաքական ուժերից առնվազն 4-ի համաձայնությունը։
ԱԺ-ում ամենամեծ քաղաքական ուժը Արայիկ Հարությունյանի առաջնորդած «Ազատ հայրենիք» կուսակցությունն էր, որը միաձայն սատարել է նրա որոշմանը։ Ինչ վերաբերում է գործող իշխանությունների մեղադրանքներին, թե ՀՅԴ-ն է զավթել Արցախում իշխանությունը, իշխանափոխություն արել, Շահրամանյանը շեշտեց՝ Դավիթ Իշխանյանն ընտրվել է Ազգային ժողովի նախագահ, իսկ նրա թեկնածությունն անձամբ Արայիկ Հարությունյանն է ներկայացրել։