00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է

Վթար - Sputnik Արմենիա, 1920, 02.04.2026
Բաժանորդագրվել
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը 3 երեխաների հայր է։
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով վարորդներից մեկը տեղում մահացել է։ Այս մասին գրում է shamshyan.com–ը։
«Ժամը 00:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Նվեր Շ.-ի վարած «Զիլ» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Արտակ Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը տեղում մահացել է»,–գրում է կայքը։
Նշվում է, որ ավտովթարից հետո, երբ մահացած վարորդի հարազատները եկել են դեպքի վայր, իրավիճակը շատ է լարվել։ Նրանք փորձել են «Զիլ»-ի վարորդին գտնել, նրա մեքենան կոտրել ու հրկիզել։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է իրավիճակը հանդարտեցնել։
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը 3 երեխաների հայր է։ «Զիլ»-ի վարորդի մոտ վարորդական իրավունքի վկայական չի եղել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։
Զոդի կամրջի վրա բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան. կան տուժածներ
Լրահոս
0