https://arm.sputniknews.ru/20260401/trampy-veranajum-e-nato-i-het-kapvats-amen-inch-nerarjal-ajakcutjunn-ukrainajin-100516689.html
Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ աջակցությունն Ուկրաինային
Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ աջակցությունն Ուկրաինային
Sputnik Արմենիա
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ազգին ուղղված ուղերձում բարձրացնելու է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հակակրանքի թեման։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T21:58+0400
2026-04-01T21:58+0400
2026-04-01T21:58+0400
ամն
դոնալդ թրամփ
նատօ
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97247180_0:0:3072:1728_1920x0_80_0_0_6a17a62c8566db6cafab2523013e4d27.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու եվրոպական ջանքերին աջակցությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ազգին ուղղված իր ուղերձում կբարձրացնի ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հակակրանքի թեման։Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնն այլևս Կիևին սպառազինություն չի փոխանցում ամերիկյան միջոցների հաշվին, այլ վաճառում է ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք այնուհետև դրանք ուղարկում են Ուկրաինա։Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինան զենքով «լցնելը» չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։
ամն
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/19/97247180_0:0:2732:2048_1920x0_80_0_0_225747185ba2f8d1b9982f308cdfe605.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, դոնալդ թրամփ, նատօ, ուկրաինա
ամն, դոնալդ թրամփ, նատօ, ուկրաինա
Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ աջակցությունն Ուկրաինային
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ազգին ուղղված ուղերձում բարձրացնելու է ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հակակրանքի թեման։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանայում է ՆԱՏՕ-ի հետ կապված ամեն ինչ, ներառյալ՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու եվրոպական ջանքերին աջակցությունը։ Այս մասին, ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ազգին ուղղված իր ուղերձում կբարձրացնի ՆԱՏՕ-ի նկատմամբ իր հակակրանքի թեման։
«Կարծում եմ՝ հիմա միանգամայն պարզ է, որ նախագահ Թրամփը գնահատում և վերագնահատում է ամեն ինչ՝ լինի դա մեր մասնակցությունը ՆԱՏՕ-ին, մեր աջակցությունը Եվրոպայի ջանքերին Ուկրաինայի հարցով, թե Միացյալ Նահանգների ցանկացած այլ գործողություն»,-ասել է Ուիթաքերը «Newsmax» հեռուստաալիքին։
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Վաշինգտոնն այլևս Կիևին սպառազինություն չի փոխանցում ամերիկյան միջոցների հաշվին, այլ վաճառում է ՆԱՏՕ-ի երկրներին, որոնք այնուհետև դրանք ուղարկում են Ուկրաինա։
Ռուսաստանը համարում է, որ Ուկրաինային սպառազինության մատակարարումները խոչընդոտում են կարգավորմանը, ՆԱՏՕ-ի երկրներին ուղղակիորեն ներգրավում են հակամարտության մեջ և «կրակի հետ խաղ» են։ Կրեմլում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինան զենքով «լցնելը» չի նպաստում բանակցություններին և բացասական ազդեցություն կունենա։