ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Կրետեում (Հունաստան) այսօր Սահարայից հզոր ավազային փոթորիկ է հասել։ Կղզու երկինքը գունավորվել է վառնարնջագույն և կարմիր գույներով (փոշու մեջ երկաթի բարձր պարունակության պատճառով):Սահարա անապատից խիտ փոշու և ավազի սյուները տեսանելիությունն այնքան են վատացրել, որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել: Դա խաթարել է Հերակլիոնի գլխավոր օդանավակայանի աշխատանքը, հաղորդում Է Daily Mail-ը:Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են անում խուսափել ուղևորություններից, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և զգույշ լինել ճանապարհներին:Ի դեպ, սա առաջին նմանատիպ դեպքը չի Կրետեում։ 2018 թվականին աֆրիկյան փոշին ծածկել է հունական Կրետե կղզին և երկինքը ներկել նարնջագույն-կարմիր գույնով, տեսանելիությունը չի գերազանցել մի քանի հարյուր մետրը:
Տեղացիները ստիպված են դիմակներ կրել, օդանավակայանների աշխատանքում խափանումներ կան։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի- Sputnik. Կրետեում (Հունաստան) այսօր Սահարայից հզոր ավազային փոթորիկ է հասել։ Կղզու երկինքը գունավորվել է վառնարնջագույն և կարմիր գույներով (փոշու մեջ երկաթի բարձր պարունակության պատճառով):
Սահարա անապատից խիտ փոշու և ավազի սյուները տեսանելիությունն այնքան են վատացրել, որ ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել: Դա խաթարել է Հերակլիոնի գլխավոր օդանավակայանի աշխատանքը, հաղորդում Է Daily Mail-ը:
Տարածաշրջանում ուժեղ քամիներ և տորնադոներ են գրանցվել։ Գետնի վրա նույնպես լիակատար քաոս է. ծառերն արմատախիլ են լինում, բեռնատարները շրջվում են:
Իշխանությունները բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ են անում խուսափել ուղևորություններից, հնարավորության դեպքում մնալ փակ տարածքներում և զգույշ լինել ճանապարհներին:
Ի դեպ, սա առաջին նմանատիպ դեպքը չի Կրետեում։ 2018 թվականին աֆրիկյան փոշին ծածկել է հունական Կրետե կղզին և երկինքը ներկել նարնջագույն-կարմիր գույնով, տեսանելիությունը չի գերազանցել մի քանի հարյուր մետրը: