https://arm.sputniknews.ru/20260401/nujny-evrvopan-kergi-naev-hh-yntrutjunneri-zhamanak-peskvovy-mvoskvaji-mijamtutjan-masin-100513876.html
Նույնը Եվրոպան կերգի նաև ՀՀ ընտրությունների ժամանակ. Պեսկովը՝ Մոսկվայի միջամտության մասին
Նույնը Եվրոպան կերգի նաև ՀՀ ընտրությունների ժամանակ. Պեսկովը՝ Մոսկվայի միջամտության մասին
Sputnik Արմենիա
Կրեմլում նշել են, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ամեն ինչում սովոր են տեսնել Մոսկվայի միջամտությունը։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T21:11+0400
2026-04-01T21:11+0400
2026-04-01T21:24+0400
դմիտրի պեսկով
եվրոպա
հայաստան
ռուսաստան
ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_0:8:3069:1734_1920x0_80_0_0_8bf4c23110a052a907dbc61905984b2b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար: Նրա խոսքով՝ Բրյուսելը «Հայաստանին մենակ չի թողնի. ճնշման ներքո գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»: Իսկ մարտին եվրակոմիսար Մարթա Կոսը Երևանում հայտարարել էր մի շարք երկրներում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելու «որոշ դերակատարների չարամիտ փորձերի» մասին՝ հիշատակելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը եվրոպական պաշտոնյան բացատրել էր ընթացիկ պատերազմների, մասնավորապես, տարածաշրջանի հաղորդակցությունների ֆոնին Հարավային Կովկասի աճող նշանակությամբ ու դերով։Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԵՄ-ից նման փորձագիտական խմբի Հայաստան ուղարկելը «մոլդովական սցենարի ակնհայտ կրկնությունն է»։
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Песков прокомментировал заявления о том, что Россия якобы будет вмешиваться в парламентские выборы в Армении
Sputnik Արմենիա
Песков прокомментировал заявления о том, что Россия якобы будет вмешиваться в парламентские выборы в Армении
2026-04-01T21:11+0400
true
PT0M18S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98443073_259:0:2988:2047_1920x0_80_0_0_3dc58fdd1ce83ce4da5875aa849cdf53.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դմիտրի պեսկով, եվրոպա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ, видео
դմիտրի պեսկով, եվրոպա, հայաստան, ռուսաստան, ընտրություններ, видео
Նույնը Եվրոպան կերգի նաև ՀՀ ընտրությունների ժամանակ. Պեսկովը՝ Մոսկվայի միջամտության մասին
21:11 01.04.2026 (Թարմացված է: 21:24 01.04.2026) Կրեմլում նշել են, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ամեն ինչում սովոր են տեսնել Մոսկվայի միջամտությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը միջամտելու է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Տեղեկությունը փոխանցում է
ՌԻԱ Նովոստին:
«Եվրոպական ներկայացուցիչներն ամեն ինչում տեսնում են Մոսկվայի միջամտությունը։ Ամենուր և ամեն ինչում: Սա հին երգ է, նրանք կատարելապես գիտեն այս երգի նոտաները, և իհարկե, Հայաստանի ընտրությունների դեպքում նույնպես կերգեն այն», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Մոսկվայի՝ հայաստանյան ընտրական գործընթացին իբր միջամտելու հետ կապված եվրոպացի պաշտոնյաների կարծիքին։
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար: Նրա խոսքով՝ Բրյուսելը «Հայաստանին մենակ չի թողնի. ճնշման ներքո գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»: Իսկ մարտին եվրակոմիսար Մարթա Կոսը Երևանում հայտարարել էր մի շարք երկրներում ժողովրդավարական գործընթացներին խոչընդոտելու «որոշ դերակատարների չարամիտ փորձերի» մասին՝ հիշատակելով Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները: ՀՀ-ի նկատմամբ հետաքրքրությունը եվրոպական պաշտոնյան բացատրել էր ընթացիկ պատերազմների, մասնավորապես, տարածաշրջանի հաղորդակցությունների ֆոնին Հարավային Կովկասի աճող նշանակությամբ ու դերով։
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ ԵՄ-ից նման փորձագիտական խմբի Հայաստան ուղարկելը «մոլդովական սցենարի ակնհայտ կրկնությունն է»։