https://arm.sputniknews.ru/20260401/nikvol-pashinjann-arden-mvoskvajum-e-100490755.html
Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. ովքե՞ր են պատվիրակության կազմում
Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. ովքե՞ր են պատվիրակության կազմում
Sputnik Արմենիա
Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T15:15+0400
2026-04-01T15:15+0400
2026-04-01T18:00+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
ռուսաստան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100499918_0:0:1281:720_1920x0_80_0_0_2e58d367aca70b617c2e166078de72af.jpg
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Նրա ավտոշարասյունն անցել է Կիևյան մայրուղով:ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր առանձնազրույց կունենան։ՀՀ վարչապետը համապատասխան որոշում է ստորագրել, որում նշվում է, թե ովքեր են նրան ուղեկցում աշխատանքային այցի ընթացքում։ՀՀ կառավարական պատվիրակության կազմում Փաշինյանն ընդգրկել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանին, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։,Վարչապետի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ ՀՀ պատվիրակության գործուղման ծախսերը` օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված, կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։«Այս անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին»,– նշված է որոշման մեջ։Պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որոնց ծախսերը կապահովվեն ԱԳՆ–ի միջոցների հաշվին։Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպմանը, ապա դրա հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի շրջանակում։Ի դեպ, Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։Հիշեցնենք ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кортеж премьера Армении Никола Пашиняна заметили на Киевском шоссе в Москве
Sputnik Արմենիա
Кортеж премьера Армении Никола Пашиняна заметили на Киевском шоссе в Москве
2026-04-01T15:15+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100499918_78:0:1038:720_1920x0_80_0_0_29b7eadac4dfe08bd00b16c6454334a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, նիկոլ փաշինյան, ռուսաստան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. ովքե՞ր են պատվիրակության կազմում
15:15 01.04.2026 (Թարմացված է: 18:00 01.04.2026) Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է։ Նրա ավտոշարասյունն անցել է Կիևյան մայրուղով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ
հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանն այսօր առանձնազրույց կունենան։
ՀՀ վարչապետը համապատասխան
որոշում է ստորագրել, որում նշվում է, թե ովքեր են նրան ուղեկցում աշխատանքային այցի ընթացքում։
ՀՀ կառավարական պատվիրակության կազմում Փաշինյանն ընդգրկել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանին, ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։,
Վարչապետի ստորագրած որոշման մեջ նշվում է, որ ՀՀ պատվիրակության գործուղման ծախսերը` օրապահիկի, ինչպես նաև հուշանվերների ձեռքբերման հետ կապված, կկատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։
«Այս անձանց գիշերավարձի, ինչպես նաև պատվիրակության ներկայացուցչական և փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին»,– նշված է որոշման մեջ։
Պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և փոխնախարար Մնացական Սաֆարյանը, որոնց ծախսերը կապահովվեն ԱԳՆ–ի միջոցների հաշվին։
Ինչ վերաբերում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպմանը, ապա դրա հետ կապված ծախսերը կկատարվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Պետական գույքի կառավարում» ծրագրի շրջանակում։
Ի դեպ, Փաշինյանի գործուղման ընթացքում ՀՀ վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հիշեցնենք ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը
հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հայկական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, մասնավորապես` Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը: