https://arm.sputniknews.ru/20260401/mvoskvajum-ajsor-kqnnarkvi-hibridajin-sparnaliqneri-dem-pajqary-zakharvovaji-pataskhany-100496172.html
Մոսկվայում այսօր կքննարկվի՞ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Զախարովայի պատասխանը
Մոսկվայում այսօր կքննարկվի՞ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Զախարովայի պատասխանը
Sputnik Արմենիա
Եթե հայկական կողմն ունի հետաքրքրվածություն, ապա Մոսկվան պատրաստ է բաց երկխոսության։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T17:15+0400
2026-04-01T17:15+0400
2026-04-01T17:20+0400
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հիբրիդային պատերազմ
մոսկվա
նիկոլ փաշինյան
մարիա զախարովա
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100495008_0:0:1920:1080_1920x0_80_0_0_374204ff3942bdd5bb9613428e34c039.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հնարավորությունների լայն շրջանակ ու մեծ փորձ ունի՝ տեսականից մինչև գործնական, այդ թվում՝ կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հարցում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրեր առաջ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է դիտարկել նաև Մոսկվայի աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, եթե ՌԴ-ն նման փորձ ունի։Եթե խոսվում է արտաքին միջամտության մասին, ապա պետք է ներկայացվեն հստակ փաստեր. քաղաքագետՄեր թղթակիցը հետաքրքրվեց` հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Մոսկվայում Փաշինյան-Պուտին բանակցությունների ընթացքում նաև այդ հարցը քննարկվի, քանի որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտեց՝ բարձր մակարդակով անցկացված բանակցություններն ավանդաբար մեկնաբանում է հենց ՌԴ նախագահի գրասենյակը։Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ–ում նաև միջազգային տեղեկատվության անվտանգության դեպարտամենտ է ստեղծված, առանձին կառույցներ կան, որոնք զբաղվում են այս հարցերով։Շեշտեց՝ եթե հայկական կողմն ունի հետաքրքրվածություն, ապա Մոսկվան պատրաստ է բաց երկխոսության։Փաշինյանը բացատրեց, թե ինչ է նշանակում ՀՀ–ի դեմ հիբրիդային պատերազմ
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Россия готова к взаимодействию с Арменией в сфере противостояния "гибридным угрозам": Захарова
Sputnik Արմենիա
Россия готова к взаимодействию с Арменией в сфере противостояния "гибридным угрозам": Захарова
2026-04-01T17:15+0400
true
PT3M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100495008_245:0:1685:1080_1920x0_80_0_0_b8433bd462d703702a19ae09dcf171fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հիբրիդային պատերազմ, մոսկվա, նիկոլ փաշինյան, մարիա զախարովա, видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հիբրիդային պատերազմ, մոսկվա, նիկոլ փաշինյան, մարիա զախարովա, видео, տեսանյութ, տեսանյութեր
Մոսկվայում այսօր կքննարկվի՞ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը. Զախարովայի պատասխանը
17:15 01.04.2026 (Թարմացված է: 17:20 01.04.2026) Եթե հայկական կողմն ունի հետաքրքրվածություն, ապա Մոսկվան պատրաստ է բաց երկխոսության։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հնարավորությունների լայն շրջանակ ու մեծ փորձ ունի՝ տեսականից մինչև գործնական, այդ թվում՝ կիբեռսպառնալիքների դեմ պայքարի հարցում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով
Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրեր առաջ հայտարարեց, որ Երևանը պատրաստ է դիտարկել նաև Մոսկվայի աջակցությունը հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, եթե ՌԴ-ն նման փորձ ունի։
Մեր թղթակիցը հետաքրքրվեց` հնարավո՞ր է արդյոք, որ այսօր Մոսկվայում Փաշինյան-Պուտին բանակցությունների ընթացքում նաև այդ հարցը քննարկվի, քանի որ պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շեշտեց՝ բարձր մակարդակով անցկացված բանակցություններն ավանդաբար մեկնաբանում է հենց ՌԴ նախագահի գրասենյակը։
«Ի՞նչ կարող է առաջարկել Ռուսաստանը։ Այս մասին կարելի է անվերջ խոսել։ Սա երկկողմանի երթևեկությամբ ճանապարհ է․ եթե կա կարիք և հետաքրքրվածություն, մենք պատրաստ ենք պատասխանել։ Իսկ թե ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանը, այստեղ պետք է հստակեցնել պահանջը, թե կոնկրետ ինչի կարիք կա՝ տեղեկատվության պաշտպանություն, կիբեռխարդախության դեմ պայքար և այլն։ Ինչ պետք է, մենք պատրաստ ենք ոչ միայն փորձագիտական կարծիք տրամադրել, այլև համագործակցության ենք պատրաստ մի շարք ուղղություններով»,– նշեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ–ում նաև միջազգային տեղեկատվության անվտանգության դեպարտամենտ է ստեղծված, առանձին կառույցներ կան, որոնք զբաղվում են այս հարցերով։
Շեշտեց՝ եթե հայկական կողմն ունի հետաքրքրվածություն, ապա Մոսկվան պատրաստ է բաց երկխոսության։