00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր երիտասարդ ակտիվիստներին Արմավիրի մարզում փորձում են վախեցնել. «Միասնության թևեր»

© Sputnik«Միասնության թևերի» ակցիան կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց
«Միասնության թևերի» ակցիան կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2026
Բաժանորդագրվել
Նախաձեռնության ներկայացուցիչների խոսքով՝ ակտիվիստներին վախեցնում են դպրոցի ուսուցիչները, իսկ անդամակցողների ծնողներին սպառնում են ազատել աշխատանքից:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ակտիվիստները հայտարարում են Արմավիրի մարզում ճնշումների մասին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախաձեռնության անդամ Լևոն Չուկակլյանը:
Նրա խոսքով՝ Արմավիր քաղաքում կամավորականների հետ հանդիպումից հետո անհայտ անձինք մասնակիցների լուսանկարները տարածել են նրանց ուսուցիչների և ծնողների շրջանում: Մի շարք դեպքերում, ինչպես պնդում են, նախազգուշացումներ են եղել։ Մասնավորապես, անչափահասներից մեկը հայտնել է, որ մանկավարժից ստացել է մասնակցությունից հրաժարվելու հանձնարարություն, իսկ մեկ այլ դեռահասի՝ պետական համակարգում աշխատող ծնողի նկատմամբ նմանատիպ սպառնալիքներ հնչել են աշխատանքի վայրում: Բացի այդ, առանձին մասնակիցների հետ զրուցել է դպրոցի տնօրենը՝ նրանց և նրանց ընտանիքների մասին տեղեկություններ ճշտելով:
Նախաձեռնության ներկայացուցիչ Ստյոպա Ասրյանն իր հերթին ընդգծեց, որ կամավորականների, այդ թվում՝ անչափահասների մասնակցությունը բացառապես կամավոր է՝ առանց կազմակերպիչների կողմից որևէ պարտադրանքի։
Ակտիվիստների պնդմամբ՝ նմանատիպ դրվագներ են եղել նաև Մեծամոր քաղաքում: Այնտեղ գրասենյակի համար տարածքի վարձակալության մասին նախնական պայմանավորվածությունից հետո դրա սեփականատերը հաջորդ օրը հրաժարվել է գործարքից, պատճառ բերելով տարբեր հանգամանքներ։
Լևոն Չուկակլյանը նշեց, որ արձանագրված բոլոր դեպքերը նախատեսվում է ամփոփել առանձին հաշվետվությամբ և ուղարկել միջազգային կազմակերպություններին:
Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» նախաձեռնությունը գլխավորում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Շարժումը մտադիր է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Հայաքվե» նախաձեռնության հետ համատեղ:
Լրահոս
0