https://arm.sputniknews.ru/20260401/kvortsanvats-an-26-um-naev-hjusisajin-navatvormi-zintsarajvoghner-en-eghel-murmanski-marzpet-100495390.html
Կործանված Ան-26-ում նաև Հյուսիսային նավատորմի զինծառայողներ են եղել. Մուրմանսկի մարզպետ
Կործանված Ան-26-ում նաև Հյուսիսային նավատորմի զինծառայողներ են եղել. Մուրմանսկի մարզպետ
Sputnik Արմենիա
Պաշտոնյայի խոսքով` զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը: 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T17:10+0400
2026-04-01T17:10+0400
2026-04-01T17:11+0400
ղրիմ
ինքնաթիռ
ավիավթար
զոհ
նավատորմ
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/95/10819584_0:160:3073:1888_1920x0_80_0_0_da650f09b37f2092aeebedbcb025c038.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ղրիմում կործանված Ան-26 ինքնաթիռի զոհերի թվում են նաև Հյուսիսային նավատորմի ծովայիններ: Այս մասին հայտնել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը։«Մուրմանսկի մարզի բնակչության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ղրիմում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս ողբերգությունը մեզ առանձնահատուկ ցավ պատճառեց։ Զոհվածների թվում են մեր հյուսիսծովայինները՝ պատվի, պարտքի և քաջության մարդիկ», - գրել է Չիբիսը «Мах» հարթակի իր ալիքում։Մարզպետը խոստացել է, որ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն:ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ մարտի 31-ին թռիչք կատարելիս Ան-26 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղրիմի Կույբիշևո գյուղի շրջանում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 7 անդամ և 23 ուղևոր, որոնք բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։
ղրիմ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1081/95/10819584_170:0:2901:2048_1920x0_80_0_0_341e827498f3646aad38f505842abf86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ղրիմ, ինքնաթիռ, ավիավթար, զոհ, նավատորմ
ղրիմ, ինքնաթիռ, ավիավթար, զոհ, նավատորմ
Կործանված Ան-26-ում նաև Հյուսիսային նավատորմի զինծառայողներ են եղել. Մուրմանսկի մարզպետ
17:10 01.04.2026 (Թարմացված է: 17:11 01.04.2026) Պաշտոնյայի խոսքով` զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ օգնությունն ու աջակցությունը:
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Ղրիմում կործանված Ան-26 ինքնաթիռի զոհերի թվում են նաև Հյուսիսային նավատորմի ծովայիններ: Այս մասին հայտնել է Մուրմանսկի մարզպետ Անդրեյ Չիբիսը։
«Մուրմանսկի մարզի բնակչության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ղրիմում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս ողբերգությունը մեզ առանձնահատուկ ցավ պատճառեց։ Զոհվածների թվում են մեր հյուսիսծովայինները՝ պատվի, պարտքի և քաջության մարդիկ», - գրել է Չիբիսը «Мах» հարթակի իր ալիքում։
Մարզպետը խոստացել է, որ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն:
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ մարտի 31-ին թռիչք կատարելիս Ան-26 ինքնաթիռը
վթարի է ենթարկվել Ղրիմի Կույբիշևո գյուղի շրջանում։ Ինքնաթիռում եղել են անձնակազմի 7 անդամ և 23 ուղևոր, որոնք բոլորը զոհվել են: Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։