https://arm.sputniknews.ru/20260401/irany-harvatsner-e-hascrel-israjelin-ev-merdzavvor-arevelqum-amn-objektnerin-100519556.html
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին
Sputnik Արմենիա
Հարվածներ հասցվում են ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունների։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T23:20+0400
2026-04-01T23:20+0400
2026-04-01T23:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_0:0:801:450_1920x0_80_0_0_cfb8ea3a54b3ef5cb6308db5e460d556.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Իրանի զինված ուժերը 89-րդ գործողության շրջանակում հարվածներ են հասցրել տարածաշրջանի մի շարք թիրախների, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի տարածքին։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։Նրա խոսքով՝ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Էյլաթի, Թել Ավիվի և Բնեյ Բրաքի շրջաններին։ Բացի այդ, ինչպես պնդում է իրանական կողմը, հարձակման է ենթարկվել Բահրեյնում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրը։ Ըստ Զոլֆաղարիի հայտարարության՝ արդյունքում տուժել է մոտ 80 մարդ։Նա հավելել է, որ իրանցի զինվորականները հարված են հասցրել ԱՄՆ բանակի ուղղաթիռային խմբին Քուվեյթի Ալ-Ադիրի բազայում․ մեկ ուղղաթիռ, նրա խոսքով, ոչնչացվել է, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, հայտարարվել է ԱՄԷ-ին պատկանող ջրատարածքում և կղզիներում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման երկու ռադիոտեղորոշիչ համակարգերի ոչնչացման մասին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ աղջիկների դպրոցը երկրի հարավում, ինչպես նաև զոհվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 1,3 հազարը, ավելի քան 17 հազարը վիրավորվել են։Վաշինգտոնում և Թել Ավիվում գործողության մեկնարկը բացատրել են դրա կանխարգելիչ բնույթով Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված սպառնալիքներով։ Ընդ որում, նշվում է, որ հետագայում կողմերի ներկայացուցիչները հայտարարել են Իրանում իշխանափոխության հարցում իրենց շահագրգռվածության մասին։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100389316_73:0:673:450_1920x0_80_0_0_6a2de1c55a7ea747e0a7c5a95e429c09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, պատերազմ
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ օբյեկտներին
Հարվածներ հասցվում են ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունների։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. Իրանի զինված ուժերը 89-րդ գործողության շրջանակում հարվածներ են հասցրել տարածաշրջանի մի շարք թիրախների, այդ թվում՝ ԱՄԷ-ում, Քուվեյթում և Բահրեյնում ԱՄՆ օբյեկտներին, ինչպես նաև Իսրայելի տարածքին։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։
Նրա խոսքով՝ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ են հասցվել Էյլաթի, Թել Ավիվի և Բնեյ Բրաքի շրջաններին։ Բացի այդ, ինչպես պնդում է իրանական կողմը, հարձակման է ենթարկվել Բահրեյնում ամերիկացի զինվորականների տեղակայման վայրը։ Ըստ Զոլֆաղարիի հայտարարության՝ արդյունքում տուժել է մոտ 80 մարդ։
Նա հավելել է, որ իրանցի զինվորականները հարված են հասցրել ԱՄՆ բանակի ուղղաթիռային խմբին Քուվեյթի Ալ-Ադիրի բազայում․ մեկ ուղղաթիռ, նրա խոսքով, ոչնչացվել է, ևս մի քանիսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, հայտարարվել է ԱՄԷ-ին պատկանող ջրատարածքում և կղզիներում տեղակայված ամերիկյան վաղ նախազգուշացման երկու ռադիոտեղորոշիչ համակարգերի ոչնչացման մասին։
Իրանական հրամանատարության ներկայացուցչի պնդմամբ՝ հարձակում է իրականացվել նաև Բեն Գուրիոն օդանավակայանում ամերիկյան լիցքավորող ինքնաթիռների կուտակումների, ինչպես նաև հրթիռների և ԱԹՍ-ների հայտնաբերման ու որսման համար նախատեսված ռադիոտեղորոշիչ կայանների վրա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածների հետևանքով տուժել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ աղջիկների դպրոցը երկրի հարավում, ինչպես նաև զոհվել է գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 1,3 հազարը, ավելի քան 17 հազարը վիրավորվել են։
Վաշինգտոնում և Թել Ավիվում գործողության մեկնարկը բացատրել են դրա կանխարգելիչ բնույթով Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված սպառնալիքներով։ Ընդ որում, նշվում է, որ հետագայում կողմերի ներկայացուցիչները հայտարարել են Իրանում իշխանափոխության հարցում իրենց շահագրգռվածության մասին։