https://arm.sputniknews.ru/20260401/hashvarky-pvokhelvov-hh-datakhazutjan-haghvordman-mej-hancagvortsutjunneri-atshy-nvazum-e-dardzel-100489191.html
Հաշվարկը փոխելով՝ ՀՀ դատախազության հաղորդման մեջ հանցագործությունների աճը նվազում է դարձել
Հաշվարկը փոխելով՝ ՀՀ դատախազության հաղորդման մեջ հանցագործությունների աճը նվազում է դարձել
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազության հաղորդման համաձայն` աճել է առանձնապես ծանր հանցագործությունների և թմրամիջոցների շրջանառության դեպքերը։ 01.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-01T14:42+0400
2026-04-01T14:42+0400
2026-04-01T14:44+0400
հայաստան
հհ դատախազություն
հանցագործություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_15:183:1586:1067_1920x0_80_0_0_8b3e83c7475872813742eba0fd51aa1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, ըստ որի՝ երկրում հանցագործությունների թիվը նվազել է 1335-ով կամ 3,2%-ով։Ուշագրավ է, որ 2025 թվականի զեկույցում դատախազությունը 2024-ի հանցագործությունների թիվը նշել է 42 057, որը տարբերվում է հենց դատախազության կողմից նախկինում ներկայացված` 2024 թվականի տարեկան զեկույցից, որտեղ նշված էր 40 232 հանցագործության դեպք։Եթե հաշվարկը կատարենք 2024 թվականի զեկույցի հիմքով, ապա կպարզվի, որ 2025-ին հանցագործությունների թիվը ոչ թե նվազել է 3,2%-ով, այլ իրականում աճել է 1,2%-ով։Սակայն դատախազությունը նույն զեկույցում նշել է, որ փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը՝ ընդգծելով, որ 2024-ի տվյալները կարող են չհամընկնել նախկինում հրապարակված թվերի հետ, քանի որ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը փոխել է հաշվառման կարգը։ Այսինքն՝ մեթոդաբանական փոփոխությունների արդյունքում 1,2% աճի փոխարեն 3,2% նվազում է արձանագրվել։Թեև ներկայացվել է նվազման միտում, սակայն 2025 թվականի հաղորդումից պարզ է դառնում, որ աճ է արձանագրվել միջին ծանրության (6,2%) և առանձնապես ծանր հանցագործությունների (10,9%) դեպքերում։Ըստ հաղորդման՝ 19,7% աճ է գրանցվել նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների մասով. 2025 թ.-ին արձանագրվել է 4170 դեպք՝ 2024 թվականի 3485-ի դիմաց։ՀՀ–ում 6 ամսում անչափահասների նկատմամբ հանցագործությունների 1011 քրեական վարույթ է քննվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590296_94:0:1517:1067_1920x0_80_0_0_6676806b3b3e22915dcfeadb60d6c51a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, հանցագործություն
հայաստան, հհ դատախազություն, հանցագործություն
Հաշվարկը փոխելով՝ ՀՀ դատախազության հաղորդման մեջ հանցագործությունների աճը նվազում է դարձել
14:42 01.04.2026 (Թարմացված է: 14:44 01.04.2026) Գլխավոր դատախազության հաղորդման համաձայն` աճել է առանձնապես ծանր հանցագործությունների և թմրամիջոցների շրջանառության դեպքերը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, ըստ որի՝ երկրում հանցագործությունների թիվը նվազել է 1335-ով կամ 3,2%-ով։
«2025 թվականի ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է 40 722 հանցագործություն 2024 թվականի 42 057-ի համեմատ, որոնցից 18 857-ը (2024-ին՝ 19 877)՝ Երևան քաղաքում»,– նշված է հաղորդման մեջ։
Ուշագրավ է, որ 2025 թվականի զեկույցում դատախազությունը 2024-ի հանցագործությունների թիվը նշել է 42 057, որը տարբերվում է հենց դատախազության կողմից նախկինում ներկայացված` 2024 թվականի տարեկան զեկույցից, որտեղ նշված էր 40 232 հանցագործության դեպք։
Եթե հաշվարկը կատարենք 2024 թվականի զեկույցի հիմքով, ապա կպարզվի, որ 2025-ին հանցագործությունների թիվը ոչ թե նվազել է 3,2%-ով, այլ իրականում աճել է 1,2%-ով։
Սակայն դատախազությունը նույն զեկույցում նշել է, որ փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը՝ ընդգծելով, որ 2024-ի տվյալները կարող են չհամընկնել նախկինում հրապարակված թվերի հետ, քանի որ ՀՀ ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը փոխել է հաշվառման կարգը։ Այսինքն՝ մեթոդաբանական փոփոխությունների արդյունքում 1,2% աճի փոխարեն 3,2% նվազում է արձանագրվել։
Թեև ներկայացվել է նվազման միտում, սակայն 2025 թվականի հաղորդումից պարզ է դառնում, որ աճ է արձանագրվել միջին ծանրության (6,2%) և առանձնապես ծանր հանցագործությունների (10,9%) դեպքերում։
Ըստ հաղորդման՝ 19,7% աճ է գրանցվել նաև թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների մասով. 2025 թ.-ին արձանագրվել է 4170 դեպք՝ 2024 թվականի 3485-ի դիմաց։