00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:40
4 ր
Ուղիղ եթեր
09:44
16 ր
Ուղիղ եթեր
10:01
8 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:01
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից ավելի քան 3 մլրդ դրամ բռնագանձել

© Photo : official newspaper of MoD of RAГенерал-лейтенант Айказ Багманян
Генерал-лейтенант Айказ Багманян - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2026
Բաժանորդագրվել
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության հայցադիմումը։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Դատախազությունը պահանջում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում,
4 տրանսպորտային միջոց,
5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք,
2 իրավաբանական անձանցում մասնակցություն,
շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ,
բանկի 30 հատ պարտատոմս,
1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք:
Հիշեցնենք` Հայկազ Բաղմանյանը 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
2024 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Բաղամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 251 մլն դրամ փողերի լվացում կատարելու համար: Նրան նաև մեղադրանք է ներկայացված հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի և եկամտի վերաբերյալ տվյալները թաքցնելու համար (5 դրվագ):
Լրահոս
0