00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ի ռազմավարական գործողություններն Իրանում շատ վատ են պլանավորված. փորձագետ

© SputnikԼեոնիդ Ներսիսյան
Լեոնիդ Ներսիսյան - Sputnik Արմենիա, 1920, 01.04.2026
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետի խոսքով` Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը ռազմավարական առումով ավելի շատ խնդիրներ է ստեղծել ԱՄՆ-ի համար, քան այն հարվածները, որ հասցնում են ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը մարտավարական հաջողությունների են հասնում Իրանում, բայց ռազմավարական մակարդակում գործողությունները շատ վատ են պլանավորված։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց ռազմական փորձագետ և «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյանը։
Նա մարտավարական հաջողությունների շարքում նշեց ռազմաօդային ուժերի «ֆանտաստիկ էֆեկտիվ» գործողությունները` հավելելով, որ ՌՕՈւ–ն գործնականում ոչ մի կորուստ չի կրել։
«Բայց ռազմավարական մակարդակում իրավիճակն այլ է։ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումն ավելի շատ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ–ի համար, քան այն ռմբակոծումները, որ անում են ԱՄՆ–ն ու Իսրայելը Իրանի դեմ», - ասաց Ներսիսյանը։
Ռազմական փորձագետի խոսքով` ԱՄՆ-ն ռազմավարական մակարդակում շատ վատ է պլանավորում իր գործողությունները. բանակը չգիտի իր նպատակները, և այս դեպքում նրա գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Մյուս կողմից Իրանի ռազմական կարողությունները վերջին շրջանում զգալիորեն նվազել են, և բանակը զգալի կորուստներ է կրել ՀՕՊ համակարգերի և հրթիռային ենթակառուցվածքների ոլորտում։
Եթե ԱՄՆ-ն որոշի նույնիսկ սահմանափակ ցամաքային գործողություն սկսել Հորմուզի նեղուցում, այն կարող է վերածվել հարյուրհազարավոր զինվորների մասնակցությամբ լայնածավալ գործողությունների։
Ներսիսյանը կարծում է, որ ռազմական գործողությունների հնարավոր շարունակման կամ դադարեցման համատեքստում ստեղծվել է շատ հետաքրքիր իրավիճակ։ Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ չի պլանավորում պատերազմը շարունակել 2-3 շաբաթից ավելի, և որ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Հորմուզի նեղուցի փակ կամ բաց լինելով։
«Նա փորձում է Իրանի դեմ պատերազմում ակտիվորեն ներգրավել այլ երկրների, բայց, ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ի բոլոր երկրները հակառակ դիրքավորումն ունեն», - նշեց Ներսիսյանը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0