https://arm.sputniknews.ru/20260331/zatkic-araj-stugumner-en-dzvi-shukajum-vor-artadrvoghneri-mvot-en-khakhtumner-hajtnabervel-100425741.html
Զատկից առաջ ստուգումներ են ձվի շուկայում․ ո՞ր արտադրողների մոտ են խախտումներ հայտնաբերվել
Զատկից առաջ ստուգումներ են ձվի շուկայում․ ո՞ր արտադրողների մոտ են խախտումներ հայտնաբերվել
Sputnik Արմենիա
ՍԱՏՄ–ից նշել են, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է, և վերահսկողությունը շարունակվելու է։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T12:02+0400
2026-03-31T12:02+0400
2026-03-31T12:44+0400
ձու
հավկիթ
շուկա
խախտում
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սուրբ զատիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ea3ddf8989964c39072c46575d90b766.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրվել Արզնու տոհմային թռչնաֆաբրիկայում։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ–ն։Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել ինչպես ձու արտադրող խոշոր ընկերություններում, այնպես էլ վաճառքի խոշոր կետերում՝ իրականացնելով նմուշառում և հսկիչ գնումներ։«Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)»,– նշել է կառույցը։Հայաստանն ինքնապահովված է ձվով. կթանկանա՞ այն արդյոք ԶատկինՍԱՏՄ հայտնել է, որ «Արաքս», «Արզնի», «Գնթունիք» ,«ԵԹՖ» ,«Էլիտ» , «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Շիրակ») և «ՈԹՖ» ապրանքնիշերի ձվի կարգերը չեն համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:Կառույցից նշել է, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է։ Վերահսկողությունը շարունակվելու է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_265:0:2996:2048_1920x0_80_0_0_9f6e4646d179db4322403c18342ab2ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձու, հավկիթ, շուկա, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սուրբ զատիկ
ձու, հավկիթ, շուկա, խախտում, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սուրբ զատիկ
Զատկից առաջ ստուգումներ են ձվի շուկայում․ ո՞ր արտադրողների մոտ են խախտումներ հայտնաբերվել
12:02 31.03.2026 (Թարմացված է: 12:44 31.03.2026) ՍԱՏՄ–ից նշել են, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է, և վերահսկողությունը շարունակվելու է։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Սուրբ Զատկի տոնին ընդառաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրվել Արզնու տոհմային թռչնաֆաբրիկայում։ Այս մասին հայտնում է
ՍԱՏՄ–ն։
«Համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության՝ ներկայացված նմուշը՝ «հավի ձու 01 կարգի, 23.03.2026թ. արտադրության», չի համապատասխանել ՀՍՏ 182-2012 ստանդարտով սահմանված առաջին տեսակի սեղանի ձվի պահանջներին»,– ասված է հաղորդագրությունում։
Տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել ինչպես ձու արտադրող խոշոր ընկերություններում, այնպես էլ վաճառքի խոշոր կետերում՝ իրականացնելով նմուշառում և հսկիչ գնումներ։
«Լաբորատոր հետազոտության արդյունքում «Արզնի» (արտադրման ամսաթվեր՝ 24․03 և 10․03), «ԵԹՖ» (արտադրման ամսաթվեր՝ 13․03 և 21․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 18․03) չեն համապատասխանել ՀՍՏ 182-2012 Ա դասի առաջին տեսակի (սեղանի) ձվի պահանջներին (կճեպը ծակոտկեն, սպիտակուցը կիսաթափանցիկ, պղտոր, կոտրելիս՝ դեղնուցը ոչ առաձգական, առկա են արյան օղակներ, կողմնակի արտահայտված հոտ)»,– նշել է կառույցը։
ՍԱՏՄ հայտնել է, որ «Արաքս», «Արզնի», «Գնթունիք» ,«ԵԹՖ» ,«Էլիտ» , «Էրեբունի», «Թաարմ», «Կոկո», «Շիրակ») և «ՈԹՖ» ապրանքնիշերի ձվի կարգերը չեն համապատասխանել մակնշմամբ ներկայացվածին։
Խախտումներով խմբաքանակների համար տրվել են արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր:
Կառույցից նշել է, որ վերահսկողության այս փուլի նպատակը տոնական շրջանում ռիսկերը նվազեցնելն է։ Վերահսկողությունը շարունակվելու է։