https://arm.sputniknews.ru/20260331/putiny-ev-ame-nakhagahy-qnnarkel-en-merdzavvor-arevelqum-tirvogh-iravitshaky-100461563.html
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Երկու երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման կապակցությամբ: 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T21:33+0400
2026-03-31T21:33+0400
2026-03-31T21:33+0400
ռուսաստան
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632211_0:0:3072:1728_1920x0_80_0_0_73c4016dd3b277fc07e975404c9953dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը։ Տեղեկություն հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, խաղաղ բնակիչների մահվան, էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման կապակցությամբ:Առաջնորդները գոհունակությամբ են նշել Ռուսաստան-ԱՄԷ համագործակցության և բազմաթիվ ուղղություններով հաջողությամբ զարգացող շփումների բարձր մակարդակը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0c/38632211_0:0:2731:2048_1920x0_80_0_0_37c5ea8efd73811cef8628b99970ad36.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), մերձավոր արևելք
ռուսաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), մերձավոր արևելք
Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Երկու երկրների ղեկավարները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման կապակցությամբ:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը։ Տեղեկություն հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի շարունակական վատթարացման, խաղաղ բնակիչների մահվան, էներգետիկ, արդյունաբերական և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման կապակցությամբ:
«Ընդգծվել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերի ակտիվացման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը, որոնց հետ Ռուսաստանն ավանդաբար ունի բարեկամական ու երկկողմ շահավետ հարաբերություններ», – ասված է հաղորդագրության մեջ:
Առաջնորդները գոհունակությամբ են նշել Ռուսաստան-ԱՄԷ համագործակցության և բազմաթիվ ուղղություններով հաջողությամբ զարգացող շփումների բարձր մակարդակը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: