https://arm.sputniknews.ru/20260331/parsic-tsvoci-tshgnazhamy-karvogh-e-veratshel-aveli-lajnatsaval-hakamartutjan-lavrvov-100436538.html
Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության. Լավրով
Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության. Լավրով
Sputnik Արմենիա
Սերգեյ Լավրովի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել կամ այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T15:05+0400
2026-03-31T15:05+0400
2026-03-31T15:23+0400
սերգեյ լավրով
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_0:0:2930:1648_1920x0_80_0_0_a5d7b7bac676ec7f806bed8f5f3510a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կան նշաններ, որ Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ընդհանուր ժողովում:«Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշներն արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»», - ասել է Լավրովը։Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Պարսից ծոցի արաբական պետություններին հանել Իրանի դեմ։Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել կամ այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ որ դրանք գտնվեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում, որոնք նույնպես լուրջ և բացասական հետևանքներ են կրում այս իրավիճակից։ Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կողմերին միջնորդական և այլ օգնություն ցուցաբերել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղիներ գտնելու ջանքերում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
պարսից ծոց
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/05/98438339_131:0:2862:2048_1920x0_80_0_0_f69675e21293fbb9b8a6297831887575.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ամն, իսրայել, պատերազմ
սերգեյ լավրով, իրանի իսլամական հանրապետություն, պարսից ծոց, ամն, իսրայել, պատերազմ
Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության. Լավրով
15:05 31.03.2026 (Թարմացված է: 15:23 31.03.2026) Սերգեյ Լավրովի խոսքով` Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել կամ այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Կան նշաններ, որ Պարսից ծոցի ճգնաժամը կարող է վերաճել ավելի լայնածավալ հակամարտության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Միջազգային հարցերով ռուսական խորհրդի ընդհանուր ժողովում:
«Այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, ցույց է տալիս ավելի ու ավելի մեծամասշտաբ հակամարտության վերածվելու նշաններ, որը որոշներն արդեն անվանել են «նոր համաշխարհային պատերազմ»», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Պարսից ծոցի արաբական պետություններին հանել Իրանի դեմ։
«ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են խանգարել Թեհրանին կարգավորել հարաբերությունները հարևանների հետ և նույնիսկ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամներին հանել Իրանի դեմ», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։
Լավրովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել կամ այլ օգնություն ցուցաբերել Պարսից ծոցի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար։
«Մենք անընդունելի ենք համարում ռազմական ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ, որտեղ էլ որ դրանք գտնվեն՝ Իրանում կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրներում, որոնք նույնպես լուրջ և բացասական հետևանքներ են կրում այս իրավիճակից։ Եվ մենք պատրաստ ենք հակամարտության կողմերին միջնորդական և այլ օգնություն ցուցաբերել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական հուն վերադարձնելու ուղիներ գտնելու ջանքերում», - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: