https://arm.sputniknews.ru/20260331/israjely-mtadir-e-verahskvoghutjan-tak-arnel-libanani-haravy-ev-vochnchacnel-sahmani-gjughery-100443171.html
Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ առնել Լիբանանի հարավը և ոչնչացնել սահմանի գյուղերը
Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ առնել Լիբանանի հարավը և ոչնչացնել սահմանի գյուղերը
Sputnik Արմենիա
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի հյուսիսային շրջանների համար անվտանգության գոտի ստեղծելու շրջանակներում Իսրայելը մտադիր է... 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T16:30+0400
2026-03-31T16:30+0400
2026-03-31T16:32+0400
տեսանյութեր
լիբանան
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100438935_0:0:1920:1080_1920x0_80_0_0_774a4a8a73b9fdf06dbe4b813af9cd98.jpg
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի հյուսիսային շրջանների համար անվտանգության գոտի ստեղծելու շրջանակներում Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Լիբանանի տարածքը` ընդհուպ մինչև Էլ Լիտանի գետը և ոչնչացնել սահմանամերձ գյուղերը։Այդպիսով, ըստ նրա, հարավային Լիբանանի 600 հազար բնակիչներին կարգելվի վերադառնալ Էլ Լիտանի գետից հարավ գտնվող իրենց տները, իսկ սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բոլոր տները կոչնչացվեն, ինչպես Գազայի հատվածում Ռաֆահը և Բեյթ Հանունը։Կացը պնդել է, որ այսպես կշարունակվի մինչև Լիբանանին սահմանակից հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունն ու պաշտպանվածությունը չերաշխավորվի։Իսրայելի և «Հզբոլլահի» միջև էսկալացիան սկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, ներառյալ երկրի հարավային շրջանները, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները:
լիբանան
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100438935_224:0:1664:1080_1920x0_80_0_0_e746977e61688124b48b94d9fb15c63c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, լիբանան, իսրայել, պատերազմ, видео
տեսանյութեր, լիբանան, իսրայել, պատերազմ, видео
Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ առնել Լիբանանի հարավը և ոչնչացնել սահմանի գյուղերը
16:30 31.03.2026 (Թարմացված է: 16:32 31.03.2026) Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ երկրի հյուսիսային շրջանների համար անվտանգության գոտի ստեղծելու շրջանակներում Իսրայելը մտադիր է վերահսկողության տակ վերցնել Լիբանանի տարածքը` ընդհուպ մինչև Էլ Լիտանի գետը և ոչնչացնել սահմանամերձ գյուղերը։
Այդպիսով, ըստ նրա, հարավային Լիբանանի 600 հազար բնակիչներին կարգելվի վերադառնալ Էլ Լիտանի գետից հարավ գտնվող իրենց տները, իսկ սահմանի մոտ գտնվող լիբանանյան գյուղերի բոլոր տները կոչնչացվեն, ինչպես Գազայի հատվածում Ռաֆահը և Բեյթ Հանունը։
«Գործողության ավարտից հետո զորքը կտեղակայվի Լիբանանի ներսում գտնվող անվտանգության գոտում և կվերահսկի ամբողջ տարածքը մինչև Էլ Լիտանի գետը», – նշել է նա իր հայտարարության մեջ։
Կացը պնդել է, որ այսպես կշարունակվի մինչև Լիբանանին սահմանակից հյուսիսային Իսրայելի բնակիչների անվտանգությունն ու պաշտպանվածությունը չերաշխավորվի։
Իսրայելի և «Հզբոլլահի» միջև էսկալացիան սկսվել է 2026 թվականի մարտի 2-ի գիշերը, երբ լիբանանյան շարժումը վերսկսել է հրթիռային հարձակումները Իսրայելի տարածքի վրա՝ տարածաշրջանային իրավիճակի կտրուկ սրման ֆոնին: Ի պատասխան՝ Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Լիբանանին, ներառյալ երկրի հարավային շրջանները, Բեկաայի հովիտը և Բեյրութի արվարձանները: