https://arm.sputniknews.ru/20260331/iranic-hajastan-ughevvorvats-kvontejnery-mnacel-e-pakistanum-manramasner-100415319.html
Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները մնացել է Պակիստանում. մանրամասներ
Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները մնացել է Պակիստանում. մանրամասներ
Sputnik Արմենիա
Ճգնաժամի պատճառով բեռները շրջանցում են ավանդական երթուղիները։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T08:56+0400
2026-03-31T08:56+0400
2026-03-31T09:43+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_0:322:3067:2047_1920x0_80_0_0_1bc62512033d853646654ecd2035cdfa.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները, որում մոտ 400 հազար դոլարի բեռ կա, Մերձավոր Արևելքի իրադրության սրման ֆոնին մնացել է Պակիստանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։Նրա խոսքով՝ իրավիճակը բարդանում է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։Նա հավելեց, որ փետրվարի 28-ից լոգիստիկ շղթաների աշխատանքն էապես դժվարացել է։ Ճգնաժամի պայմաններում բեռներն ավելի ու ավելի հաճախ են վերաուղղորդվում՝ շրջանցելով ավանդական երթուղիները և անցնելով Բարեհուսո հրվանդանով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1c/82388697_123:0:2852:2047_1920x0_80_0_0_fbd14eadc47e43011c9ad05cc1c870f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, պակիստան
Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները մնացել է Պակիստանում. մանրամասներ
08:56 31.03.2026 (Թարմացված է: 09:43 31.03.2026) Ճգնաժամի պատճառով բեռները շրջանցում են ավանդական երթուղիները։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանից
Հայաստան ուղևորված կոնտեյները, որում մոտ 400 հազար դոլարի բեռ կա, Մերձավոր Արևելքի իրադրության սրման ֆոնին մնացել է Պակիստանում: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։
Նրա խոսքով՝ իրավիճակը բարդանում է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։
Նա հավելեց, որ փետրվարի 28-ից լոգիստիկ շղթաների աշխատանքն էապես դժվարացել է։ Ճգնաժամի պայմաններում բեռներն ավելի ու ավելի հաճախ են վերաուղղորդվում՝ շրջանցելով ավանդական երթուղիները և անցնելով Բարեհուսո հրվանդանով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: