https://arm.sputniknews.ru/20260331/irani-nakhkin-pvokhnakhagahy-amn-in-ev-israjelin-meghadrel-e-razmakan-hancagvortsutjunneri-hamar-100442123.html
Իրանի նախկին փոխնախագահը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար
Իրանի նախկին փոխնախագահը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար
Sputnik Արմենիա
Այս տարվա հունվարին համացանցում հաղորդագրություններ էին հայտնվել, որ Զարիֆին իբր տնային կալանք են նշանակել։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T16:11+0400
2026-03-31T16:11+0400
2026-03-31T16:11+0400
մոհամմադ ջավադ զարիֆ
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1b/26233770_0:56:1600:956_1920x0_80_0_0_0e4822e19fbf6f2e24b361ee4a1dd2bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանի նախկին փոխնախագահ, նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ և դատապարտել է հակաքաղցկեղային դեղամիջոցներ արտադրողին հարվածը։Նշենք, որ պատերազմի սկզբից ի վեր սա իրանցի հայտնի քաղաքական գործչի սոցցանցերում արած ընդամենը երրորդ հրապարակային գրառումն է։ Ավելի վաղ նա գրառումներ էր կատարել փետրվարի 28-ին (գործողության մեկնարկի օրը) և մարտի 21-ին (Նովրուզ)։Դեռ այս տարվա հունվարին համացանցում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, իբր Զարիֆը և Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին, որոնք իրանական էլիտայի բարենորոգչական թևի անդամներ են, տնային կալանքի տակ են։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/01/1b/26233770_177:0:1600:1067_1920x0_80_0_0_4ca4e3006143517eb1006e175ccd56b0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոհամմադ ջավադ զարիֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ
մոհամմադ ջավադ զարիֆ, իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ
Իրանի նախկին փոխնախագահը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար
Այս տարվա հունվարին համացանցում հաղորդագրություններ էին հայտնվել, որ Զարիֆին իբր տնային կալանք են նշանակել։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Իրանի նախկին փոխնախագահ, նախկին արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործությունների մեջ և դատապարտել է հակաքաղցկեղային դեղամիջոցներ արտադրողին հարվածը։
«Մեկ ամիս տևած ռազմական հանցագործություններից հետո այսօր հարձակման է ենթարկվել «Tofigh Daru» գիտահետազոտական և ինժինիրինգային ընկերությունը։ Հուսահատ ագրեսորները, չկարողանալով իրականացնել իրենց դիվային ծրագրերը, դիտավորյալ հարված են հասցրել ակտիվ դեղագործական արտադրողներին, այդ թվում՝ հակաքաղցկեղային դեղամիջոցների արտադրողին», – գրել է Զարիֆը X սոցցանցում։
Նշենք, որ պատերազմի սկզբից ի վեր սա իրանցի հայտնի քաղաքական գործչի սոցցանցերում արած ընդամենը երրորդ հրապարակային գրառումն է։ Ավելի վաղ նա գրառումներ էր կատարել փետրվարի 28-ին (գործողության մեկնարկի օրը) և մարտի 21-ին (Նովրուզ)։
Դեռ այս տարվա հունվարին համացանցում հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, իբր Զարիֆը և Իրանի նախկին նախագահ Հասան Ռոհանին, որոնք իրանական էլիտայի բարենորոգչական թևի անդամներ են, տնային կալանքի տակ են։ Սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: