https://arm.sputniknews.ru/20260331/geghasahvorduhi-anastasia-galustjany-patmel-e-inchu-e-ashkhatanqi-ancel-srtsharanum-100440956.html
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը պատմել է` ինչու է աշխատանքի անցել սրճարանում
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը պատմել է` ինչու է աշխատանքի անցել սրճարանում
Sputnik Արմենիա
Գալուստյանը սրճարանում աշխատել է 2.5 ամիս։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T15:53+0400
2026-03-31T15:53+0400
2026-03-31T15:54+0400
հայաստան
գեղասահորդ
մատուցող
սրճարան
https://cdn.am.sputniknews.ru/img/561/15/5611520_0:38:1600:938_1920x0_80_0_0_5e2fee2e3451f89bd7b8dfe3cbcdcaf2.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դեպրեսիայից խուսափելու համար մատուցողուհի է աշխատել սրճարանում։ Նա այդ մասին պատմել է ՌԻԱ Նովոստիին։Նա հավելել է, որ 2.5 ամիս աշխատել է սրճարանում։«Հարցազրույցի ժամանակ զվարճալի պահ եղավ։ Գործատուն հենց հարցազրույցի ժամանակ Google-ում փնտրեց, որ տեսնի` ով եմ ես։ Անմիջապես հարցրեց. «Դուք մի քանի օրո՞վ եք եկել մեզ մոտ»։ Բայց ես ասացի, որ կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև ինձ լավ զգամ։ Նրանք մտան իմ դրության մեջ», – նշել է գեղասահորդուհին։Անաստասիա Գալուստյանը 26 տարեկան է։ Հայաստանի եռակի չեմպիոն է եղել մենասահքում, միջազգային մրցումների է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/561/15/5611520_93:0:1513:1065_1920x0_80_0_0_ad5f74025a83564422a547acbc9a7eda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղասահորդ, մատուցող, սրճարան
հայաստան, գեղասահորդ, մատուցող, սրճարան
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը պատմել է` ինչու է աշխատանքի անցել սրճարանում
15:53 31.03.2026 (Թարմացված է: 15:54 31.03.2026) Գալուստյանը սրճարանում աշխատել է 2.5 ամիս։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Հայաստանը ներկայացնող գեղասահորդուհի
Անաստասիա Գալուստյանը դեպրեսիայից խուսափելու համար մատուցողուհի է աշխատել սրճարանում։ Նա այդ մասին պատմել է
ՌԻԱ Նովոստիին։
«Դեպրեսիա։ Կամ առնվազն շատ ծանր խանգարում։ Սարսափելի անհասկանալի վիճակ`ինչ գործ անել, որ ամբողջովին կլանի քեզ։ Աշխատանքի էի գնում առավոտյան 5:45-ին։ Սրահն էի պատրաստում հաճախորդների համար, 7:00-ին բացում էինք, և մինչև 16:00-ն ոտքի վրա էի։ Րոպե չունեի որևէ վատ բանի մասին մտածելու։ Մարդկանց հետ աշխատելը հեշտ չէ», – ասել է Գալուստյանը։
Նա հավելել է, որ 2.5 ամիս աշխատել է սրճարանում։
«Հարցազրույցի ժամանակ զվարճալի պահ եղավ։ Գործատուն հենց հարցազրույցի ժամանակ Google-ում փնտրեց, որ տեսնի` ով եմ ես։ Անմիջապես հարցրեց. «Դուք մի քանի օրո՞վ եք եկել մեզ մոտ»։ Բայց ես ասացի, որ կաշխատեմ այնքան ժամանակ, մինչև ինձ լավ զգամ։ Նրանք մտան իմ դրության մեջ», – նշել է գեղասահորդուհին։
Անաստասիա Գալուստյանը 26 տարեկան է։ Հայաստանի եռակի չեմպիոն է եղել մենասահքում, միջազգային մրցումների է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։