00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՉԺՀ–ն ու Պակիստանը Մերձավոր Արևելքի խաղաղությունը վերականգնելու առաջարկ են ներկայացրել

© Photo : соцсетиԱմերիկա–իսրայելական հարված. արխիվային լուսանկար
Ամերիկա–իսրայելական հարված. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2026
Բաժանորդագրվել
Չինաստանի և Պակիստանի արտգործնախարարները բանակցել են Պեկինում։ Հանդիպումից հետո նրանք համատեղ նախաձեռնություն են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Չինաստանը և Պակիստանը Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում խաղաղություն և կայունություն հաստատելու համատեղ նախաձեռնություն են ներկայացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով չինական ԶԼՄ-ներին։
Այսօր Պեկինում կայացել են Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ Իսհակ Դարայի բանակցությունները:
Բանակցություններից հետո կողմերը ներկայացրել են հինգ կետից բաղկացած նախաձեռնությունը:
Առաջին կետ՝ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում: Չինաստանն ու Պակիստանը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հակամարտությունը, միջոցներ ձեռնարկել հակամարտության տարածումը կանխելու համար: Բացի այդ, կողմերը նաև հայտարարել են հակամարտությունից տուժած բոլոր շրջաններ մարդասիրական օգնության առաքման ապահովման անհրաժեշտության մասին:
Երկրորդ կետ՝ խաղաղության բանակցությունների շուտափույթ մեկնարկ։ Կողմերն ընդգծել են, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը հակամարտության կարգավորման միակ գործուն միջոցն են: Նշվում է, որ բոլոր կողմերը պետք է ստանձնեն խաղաղ կարգավորման պարտավորություններ։ Չինաստանը և Պակիստանն ընդգծել են նաև Իրանի և Պարսից ծոցի պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անկախության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
Երրորդ կետ՝ ոչ ռազմական օբյեկտների անվտանգության ապահովում: Կողմերը հակամարտության բոլոր կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել հարձակումները քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական, մասնավորապես էներգետիկ և խաղաղ միջուկային օբյեկտների վրա, ինչպիսին է, օրինակ, ԱԷԿ-ը:
Չորրորդ կետ՝ բեռնափոխադրման ուղիների անվտանգության ապահովում: Չինաստանը և Պակիստանը կողմերին հորդորել են հնարավորինս շուտ կազմակերպել քաղաքացիական և առևտրային նավերի անվտանգ անցում Հորմուզի նեղուցով, ինչպես նաև սեղմ ժամկետներում վերականգնել նեղուցում բնականոն նավարկությունը: Կողմերն ընդգծել են, որ Հորմուզի նեղուցը և նրա շրջակա ջրերը կենսական ուղիներ են միջազգային ապրանքների և էներգակիրների համար։
Հինգերորդ կետ՝ ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության ապահովում: Ընդգծվում է, որ Չինաստանն ու Պակիստանն աջակցում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակների ու սկզբունքների վրա հիմնված երկարատև խաղաղության համար համապարփակ շրջանակ ստեղծելու վերաբերյալ համաձայնության հասնելուն։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0