https://arm.sputniknews.ru/20260331/amnn-u-israjely-hardzakvel-en-iranum-gtnvvogh-arbanjakajin-kajani-vra-100458901.html
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Իրանում գտնվող արբանյակային կայանի վրա
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Իրանում գտնվող արբանյակային կայանի վրա
Sputnik Արմենիա
Սալմասի շրջանի հետազոտական արբանյակային կայանը միայն վերջերս է շահագործման հանձնվել: 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T21:00+0400
2026-03-31T21:00+0400
2026-03-31T21:00+0400
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85300246_0:44:1200:719_1920x0_80_0_0_291bee133598bccb8982bf034b735338.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հետազոտական արբանյակային կայանի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:Գործակալությունը հայտնում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող օբյեկտի հետ կապված շինությունների մի մասն ավերվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չի հաղորդում:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1e/85300246_93:0:1109:762_1920x0_80_0_0_a9a7f0cc97baaabbf61357094fbf8611.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ–ն ու Իսրայելը հարձակվել են Իրանում գտնվող արբանյակային կայանի վրա
Սալմասի շրջանի հետազոտական արբանյակային կայանը միայն վերջերս է շահագործման հանձնվել:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող հետազոտական արբանյակային կայանի վրա։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
«Ամերիկա-իսրայելական թշնամին հարձակվել է Սալմաս շրջանի հետազոտական արբանյակային կայանի վրա, որը արբանյակային տվյալները կառավարելու և ստանալու նպատակով վերջերս է հանձնվել շահագործման», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հայտնում է, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում գտնվող օբյեկտի հետ կապված շինությունների մի մասն ավերվել է, սակայն զոհերի մասին տվյալներ չի հաղորդում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: