https://arm.sputniknews.ru/20260331/amnn-hakabunkerajin-rumbervov-harvatsel-e-spahanin-100421020.html
ԱՄՆ–ն հակաբունկերային ռումբերով հարվածել է Սպահանին
ԱՄՆ–ն հակաբունկերային ռումբերով հարվածել է Սպահանին
Sputnik Արմենիա
Սպահանում է տեղակայված ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T09:53+0400
2026-03-31T09:53+0400
2026-03-31T11:12+0400
սպահան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100420212_0:0:1920:1080_1920x0_80_0_0_668c72fbec5176cbe3120c200d18e2b6.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի խոշոր պահեստին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։Նրա տվյալներով՝ օբյեկտը ոչնչացվել է շուրջ 907 կգ քաշով հակաբունկերային ռումբերի կիրառմամբ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակել էր Սպահանում տեղի ունեցած հզոր պայթյունների տեսանյութը։AP գործակալությունն իր հերթին հստակեցնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սոֆֆեհ լեռան շրջանում, որտեղ, ենթադրաբար, ռազմական օբյեկտներ են տեղակայված։Սպահանում էր գտնվում նաև ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը, որոնց ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել հունիսին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
սպահան
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100420212_249:0:1689:1080_1920x0_80_0_0_51af3515e88d2609dd4e2d724deee53c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպահան , իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, տեսանյութեր, տեսանյութ, видео
սպահան , իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, տեսանյութեր, տեսանյութ, видео
ԱՄՆ–ն հակաբունկերային ռումբերով հարվածել է Սպահանին
09:53 31.03.2026 (Թարմացված է: 11:12 31.03.2026) Սպահանում է տեղակայված ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի խոշոր պահեստին։ Այս մասին հայտնում է
The Wall Street Journal-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին։
Նրա տվյալներով՝ օբյեկտը ոչնչացվել է շուրջ 907 կգ քաշով հակաբունկերային ռումբերի կիրառմամբ։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում հրապարակել էր Սպահանում տեղի ունեցած հզոր պայթյունների տեսանյութը։
AP գործակալությունն իր հերթին հստակեցնում է, որ պայթյունները տեղի են ունեցել Սոֆֆեհ լեռան շրջանում, որտեղ, ենթադրաբար, ռազմական օբյեկտներ են տեղակայված։
Սպահանում էր գտնվում նաև ուրանի հարստացման իրանական երեք օբյեկտներից մեկը, որոնց ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել հունիսին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: