https://arm.sputniknews.ru/20260331/adtsn-ahabekchutjun-e-kankhel-mvoskvaji-marzum-hancagvortsy-chezvoqacvel-e-100431991.html
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի մարզում. հանցագործը չեզոքացվել է
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի մարզում. հանցագործը չեզոքացվել է
Sputnik Արմենիա
Տղամարդը պայթուցիկը քողարկել էր արտաքին մարտկոցի մեջ։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T14:01+0400
2026-03-31T14:01+0400
2026-03-31T14:45+0400
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
տեսանյութեր
տեսանյութ
մոսկվա
ահաբեկչություն
ահաբեկիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100431521_0:0:1280:720_1920x0_80_0_0_c55c523454799188c060958430af55c0.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուժայինները ահաբեկչական գործողություն են կանխել Մոսկվայի մարզում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։Նշվում է, որ տղամարդը աշխատանքի էր անցել տարածաշրջանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում և մտադիր էր այնտեղ հրաձգություն ու պայթյուններ կազմակերպել։ Մեղադրյալը պայթուցիկը քողարկել էր արտաքին մարտկոցի մեջ։«Պարզվել է, որ չարագործը Telegram մեսենջերի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ։ Գործելով համակարգողի հրահանգներով՝ նա վերահսկել և տեղադրել է խոցման միջոցներով լցոնված առարկաներ, հրկիզել է երկաթուղային գծերի ռելեի պահարանները, ինչպես նաև հետախուզում է իրականացրել մայրաքաղաքի տարածաշրջանում գտնվող վառելիքաէներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրների օբյեկտներում»,-ասված է հաղորդագրության մեջ։Ռուսաստանի ԱԴԾ աշխատակիցներն ահաբեկչություն են կանխել ՍտավրոպոլումԱԴԾ–ի հաղորդմամբ՝ այն պահին, երբ չարագործը հանում էր ինքնաշեն պայթուցիկ սարքը, ՌԴ ԱԴԾ աշխատակիցները փորձել են ձերբակալել նրան, ինչի ընթացքում հանցագործը զինված դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել է պատասխան կրակով։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100431521_164:0:1124:720_1920x0_80_0_0_fc594c71d435ad9b4a824765e92e3b16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, մոսկվա, видео, ահաբեկչություն, ահաբեկիչ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , տեսանյութեր, տեսանյութ, մոսկվա, видео, ահաբեկչություն, ահաբեկիչ
ԱԴԾ–ն ահաբեկչություն է կանխել Մոսկվայի մարզում. հանցագործը չեզոքացվել է
14:01 31.03.2026 (Թարմացված է: 14:45 31.03.2026) Տղամարդը պայթուցիկը քողարկել էր արտաքին մարտկոցի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. Ուժայինները ահաբեկչական գործողություն են կանխել Մոսկվայի մարզում։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից։
«Կանխվել է ահաբեկչական գործողությունը, որը Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծրագրում էր Ռուսաստանի քաղաքացին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տղամարդը աշխատանքի էր անցել տարածաշրջանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում և մտադիր էր այնտեղ հրաձգություն ու պայթյուններ կազմակերպել։ Մեղադրյալը պայթուցիկը քողարկել էր արտաքին մարտկոցի մեջ։
«Պարզվել է, որ չարագործը Telegram մեսենջերի միջոցով սեփական նախաձեռնությամբ կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ։ Գործելով համակարգողի հրահանգներով՝ նա վերահսկել և տեղադրել է խոցման միջոցներով լցոնված առարկաներ, հրկիզել է երկաթուղային գծերի ռելեի պահարանները, ինչպես նաև հետախուզում է իրականացրել մայրաքաղաքի տարածաշրջանում գտնվող վառելիքաէներգետիկ և ռազմարդյունաբերական համալիրների օբյեկտներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ–ի հաղորդմամբ՝ այն պահին, երբ չարագործը հանում էր ինքնաշեն պայթուցիկ սարքը, ՌԴ ԱԴԾ աշխատակիցները փորձել են ձերբակալել նրան, ինչի ընթացքում հանցագործը զինված դիմադրություն է ցույց տվել և չեզոքացվել է պատասխան կրակով։