https://arm.sputniknews.ru/20260331/hamashkharhajin-arzhutajin-pahustnerum-dvolari-tesakarar-kshiry-2025in-sharunakel-e-nvazel-100445554.html
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի տեսակարար կշիռը 2025–ին շարունակել է նվազել
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի տեսակարար կշիռը 2025–ին շարունակել է նվազել
Sputnik Արմենիա
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, մինչդեռ եվրոն և մի քանի այլ արժույթներ ամրապնդվել են։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T17:46+0400
2026-03-31T17:46+0400
2026-03-31T17:46+0400
դոլար
եվրո
արտարժույթ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109062844_6:0:1371:768_1920x0_80_0_0_0fba010ca26bce4a16b4bda9ffe7a9bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքում ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը 2025 թվականին շարունակել է նվազել։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալներով՝ IV եռամսյակի արդյունքներով` դրա մասնաբաժինը նվազել է` հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի` ընդհանուր պահուստների 56.77%։Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի IV եռամսյակում ցուցանիշը կազմել էր 58.52%, մինչդեռ մի քանի տարի առաջ այն կայուն գերազանցել էր 60%-ը։Ավստրալիական դոլարի (2.03%) և շվեյցարական ֆրանկի (0.19%) մասնաբաժինները գրեթե անփոփոխ են մնացել: Միևնույն ժամանակ մյուս արժույթների համախառն մասնաբաժինը 5.23%-ից աճել է մինչև 6.13%, ինչն արտացոլում է պահուստային ակտիվների աստիճանական դիվերսիֆիկացումը:Հիշեցնենք` 2024 թվականին (2025 թվականի ամփոփ տվյալները դեռ հրապարակված չեն), կենտրոնական բանկերը շարունակել են ընդլայնել ներդրումները ոսկու մեջ` ամրապնդելով միջազգային պահուստների դիվերսիֆիկացման միտումը:2026 թ. հունվար-փետրվարին ՀՀ տնտեսության բոլոր ճյուղերում աճ է եղել. վիճակագրություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/07/109062844_176:0:1200:768_1920x0_80_0_0_2a8add86a70637bb404291886849ce86.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոլար, եվրո, արտարժույթ
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի տեսակարար կշիռը 2025–ին շարունակել է նվազել
Համաշխարհային արժութային պահուստներում դոլարի մասնաբաժինը փոքր-ինչ նվազել է, մինչդեռ եվրոն և մի քանի այլ արժույթներ ամրապնդվել են։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Համաշխարհային արժութային պահուստների կառուցվածքում ԱՄՆ դոլարի տեսակարար կշիռը 2025 թվականին շարունակել է նվազել։ Արժույթի միջազգային հիմնադրամի վերջին տվյալներով՝ IV եռամսյակի արդյունքներով` դրա մասնաբաժինը նվազել է` հասնելով պատմական նվազագույն ցուցանիշի` ընդհանուր պահուստների 56.77%։
Համեմատության համար նշենք, որ 2024 թվականի IV եռամսյակում ցուցանիշը կազմել էր 58.52%, մինչդեռ մի քանի տարի առաջ այն կայուն գերազանցել էր 60%-ը։
Միաժամանակ նկատվում է եվրոյի դիրքի ամրապնդում. այս արժույթի մասնաբաժինը տարվա ընթացքում 18.92%-ից աճել է մինչև 20.25%, մինչդեռ վերջին մի քանի տարիներին չէր հասնում 20%–ի։ Բրիտանական ֆունտ ստեռլինգով արտահայտված պահուստների մասնաբաժինը աննշան է նվազել (0.2%-ի սահմաններում), մինչդեռ ճապոնական իենը աճ է գրանցել։ Տարեվերջի դրությամբ դրանց տեսակարար կշիռը կազմել է համապատասխանաբար 4.41% և 5.78%:
Ավստրալիական դոլարի (2.03%) և շվեյցարական ֆրանկի (0.19%) մասնաբաժինները գրեթե անփոփոխ են մնացել: Միևնույն ժամանակ մյուս արժույթների համախառն մասնաբաժինը 5.23%-ից աճել է մինչև 6.13%, ինչն արտացոլում է պահուստային ակտիվների աստիճանական դիվերսիֆիկացումը:
Հիշեցնենք` 2024 թվականին (2025 թվականի ամփոփ տվյալները դեռ հրապարակված չեն), կենտրոնական բանկերը շարունակել են ընդլայնել ներդրումները ոսկու մեջ` ամրապնդելով միջազգային պահուստների դիվերսիֆիկացման միտումը: