https://arm.sputniknews.ru/20260330/ukrainan-atsnervov-hardzakvel-e-melitvopvoli-vra-khaghagh-qaghaqaciner-en-tuzhel-100416126.html
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Մելիտոպոլի վրա. խաղաղ քաղաքացիներ են տուժել
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Մելիտոպոլի վրա. խաղաղ քաղաքացիներ են տուժել
Sputnik Արմենիա
Տուժածներից 4-ը կանայք են։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T20:52+0400
2026-03-30T20:52+0400
2026-03-30T20:52+0400
զապորոժիե
մելիտոպոլ
անօդաչու թռչող սարք (աթս)
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54263869_0:160:3073:1888_1920x0_80_0_0_f44936cc92adc1a53f7f7cf21e9540a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 6 խաղաղ քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։Մարզպետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածային անօդաչուներով այսօր հարձակվել են Մելիտոպոլի վրա։Մարզպետը հստակեցրել է, որ տուժածներից 4-ը կանայք են, 2-ը` տղամարդիկ. Նրանք գտնվել են հարվածի էպիկենտրոնի մոտակայքում:Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
զապորոժիե
մելիտոպոլ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/18/54263869_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bf1ae6ef941ab946763b9289e45daf16.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զապորոժիե, մելիտոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
զապորոժիե, մելիտոպոլ, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա
Ուկրաինան ԱԹՍ–ներով հարձակվել է Մելիտոպոլի վրա. խաղաղ քաղաքացիներ են տուժել
Տուժածներից 4-ը կանայք են։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 6 խաղաղ քաղաքացի է տուժել: Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
Մարզպետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածային անօդաչուներով այսօր հարձակվել են Մելիտոպոլի վրա։
«ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է 6 խաղաղ քաղաքացի, որոնք գտնվում են բժիշկների հսկողության տակ. բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - գրել է Բալիցկին «Max» հարթակում։
Մարզպետը հստակեցրել է, որ տուժածներից 4-ը կանայք են, 2-ը` տղամարդիկ. Նրանք գտնվել են հարվածի էպիկենտրոնի մոտակայքում:
Տեղում աշխատում են օպերատիվ ծառայությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։