https://arm.sputniknews.ru/20260330/tehrany-gishery-hzvor-harvatsneri-e-entarkvel-inch-e-hajtni-ajs-zhamin-100392423.html
Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել. ի՞նչ է հայտնի այս ժամին
Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել. ի՞նչ է հայտնի այս ժամին
Sputnik Արմենիա
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ զորքի թիվը տարածաշրջանում 50 հազարի է հասել։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T11:21+0400
2026-03-30T11:21+0400
2026-03-30T11:41+0400
տեսանյութեր
տեսանյութ
հորմուզի նեղուց
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100386830_0:0:1921:1080_1920x0_80_0_0_6edd5aee9d48b0813af75baa7c5502ba.jpg
Թեհրանը հզոր հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։Իրանի իշխանությունները հայտնել են Քերեջին և Թեհրանին մատակարարող մի քանի էլեկտրական ենթակայանների վնասման մասին, էլեկտրաէներգիան խոստանում են վերականգնել մի քանի ժամից։Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ վնասներ են եղել, մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել։Իրանը, իր հերթին, հարվածել է Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանին։Միևնույն ժամանակ New York Times-ը գրում է, որ ԱՄՆ զորքի թիվը տարածաշրջանում 50 հազարի է հասել։The Wall Street Journal-ն իր հերթին, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանից մոտ 450 կգ ուրան դուրս բերելու ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։Միևնույն ժամանակ Financial Times-ին տված հարցազրույցում նա բացահայտ հայտարարել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է «զավթել նավթը Իրանում»՝ Վենեսուելայի սցենարով։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
հորմուզի նեղուց
ամն
իսրայել
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1e/100386830_64:0:1504:1080_1920x0_80_0_0_2c4a519ee9949d059ab427227c79c14b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, հորմուզի նեղուց, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան
տեսանյութեր, տեսանյութ, видео, հորմուզի նեղուց, ամն, իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան
Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել. ի՞նչ է հայտնի այս ժամին
11:21 30.03.2026 (Թարմացված է: 11:41 30.03.2026) Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ զորքի թիվը տարածաշրջանում 50 հազարի է հասել։
Թեհրանը հզոր հարվածների է ենթարկվել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից։
Իրանի իշխանությունները հայտնել են Քերեջին և Թեհրանին մատակարարող մի քանի էլեկտրական ենթակայանների վնասման մասին, էլեկտրաէներգիան խոստանում են վերականգնել մի քանի ժամից։
Հարձակման է ենթարկվել նաև Թավրիզի նավթաքիմիական գործարանը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ վնասներ են եղել, մի քանի խաղաղ բնակիչ է վիրավորվել։
Իրանը, իր հերթին, հարվածել է Իսրայելի հարավում գտնվող քիմիական գործարանին։
Միևնույն ժամանակ New York Times-ը գրում է, որ ԱՄՆ զորքի թիվը տարածաշրջանում 50 հազարի է հասել։
The Wall Street Journal-ն իր հերթին, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանից մոտ 450 կգ ուրան դուրս բերելու ռազմական գործողություն իրականացնելու հնարավորությունը։
Միևնույն ժամանակ Financial Times-ին տված հարցազրույցում նա բացահայտ հայտարարել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է «զավթել նավթը Իրանում»՝ Վենեսուելայի սցենարով։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով, որտեղ արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: