https://arm.sputniknews.ru/20260330/tehranin-aghachum-en-banakcel-hvormuzi-neghuci-harcvov-irani-ishkhanutjunner-100399333.html
Թեհրանին աղաչում են բանակցել Հորմուզի նեղուցի հարցով. Իրանի իշխանություններ
Թեհրանին աղաչում են բանակցել Հորմուզի նեղուցի հարցով. Իրանի իշխանություններ
Sputnik Արմենիա
Մարտի 25-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին անցնել Հորմուզի նեղուցով։ 30.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-30T13:33+0400
2026-03-30T13:33+0400
2026-03-30T13:34+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
բանակցություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83787015_0:38:1200:713_1920x0_80_0_0_b59c0132bbdbf3f4256c31077b236ecd.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանի հակառակորդները խնդրում են, որ բանակցեն Հորմուզի նեղուցը բացելու շուրջ։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Իրանի կառավարության մամուլի ծառայությանը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83787015_43:0:1110:800_1920x0_80_0_0_08f05e705e862c5c65b32a02e0dece9b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, բանակցություններ
Թեհրանին աղաչում են բանակցել Հորմուզի նեղուցի հարցով. Իրանի իշխանություններ
13:33 30.03.2026 (Թարմացված է: 13:34 30.03.2026) Մարտի 25-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել էր, որ Իրանը թույլ է տվել բարեկամ երկրներին անցնել Հորմուզի նեղուցով։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Իրանի հակառակորդները խնդրում են, որ բանակցեն Հորմուզի նեղուցը բացելու շուրջ։ Այս հայտարարությունն արել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։ Նրա խոսքերը մեջբերում է
ՏԱՍՍ–ը` հղում անելով Իրանի կառավարության մամուլի ծառայությանը։
«Մեր զինուժը աշխարհի ամենահզորներից մեկն է։ Մենք կոտրեցինք ագրեսորներին, այժմ նրանք աղերսում են բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ։ Բայց դեռ պետք է տեսնել, թե որքանով են նրանք իսկապես պատրաստ զիջումների գնալ։ Նրանք պետք է արտաբերեն ոսկե արտահայտությունը. «Մենք այլևս չենք հարձակվի Իրանի վրա և կճանաչենք Իրանի բոլոր միջազգային իրավունքները»։ Տեսնենք` ինչ կլինի հետո», – ասել է Արեֆը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը: