00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տունը հաստատել է, որ Թրամփը ցանկանում է մինչև ապրիլի 6-ը գործարք կնքել Իրանի հետ

© AP Photo / Evan VucciՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը  - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2026
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հաջող բանակցությունների և խաղաղ կարգավորման մեծ հնարավորություններ կան:
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը հաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտադրությունը՝ մինչև ապրիլի 6-ը՝ նրա կողմից սահմանված վերջնաժամկետը, հասնել Իրանի հետ գործարքի կնքմանը:
«Ես գիտեմ, որ նախագահը վերջնաժամկետ է սահմանել մինչև ապրիլի 6-ը, այսինքն՝ ընդամենը մեկ շաբաթ հետո»,-ասել է Լիվիտը մամուլի ճեպազրույցի ժամանակ:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ հաջող բանակցությունների և խաղաղ կարգավորման մեծ հնարավորություններ կան: Նա նաև նշել էր, որ ի պատասխան Թեհրանի խնդրանքի՝ կարգադրել է 10 օրով՝ մինչև ապրիլի 6-ը, դադարեցնել երկրի էներգետիկ օբյեկտներին հարվածները: Թրամփի նշած խնդրանքը Իրանը չէր հաստատել։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Իրավիճակի սրացման ֆոնին մի շարք երկրներում վառելիքի գների աճ է նկատվում, ինչը կապված է Հորմուզի նեղուցով նավարկությունը փաստացի սահմանափակելու հետ (Հորմուզի նեղուցը Պարսից ծոցի երկրներից նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է)։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի հարցը քննարկվում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մակարդակով. արդեն ներկայացվել են տարբեր պետությունների համապատասխան բանաձևերի նախագծերը:
Լրահոս
0