00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջարդեր Սիրիայի Սկալբիա քաղաքում. տեղի քրիստոնյաները չեղարկել են Զատկի տոնակատարությունները

Բաժանորդագրվել
Ավագ շաբաթվա նախօրեին իսլամիստների բանդիտական խմբերը ջարդեր են կազմակերպել քրիստոնեական Սկալբիայում։ Դա առաջացրել է Սիրիայի քրիստոնեական համայնքի վրդովմունքը, ամբողջ երկրով մեկ բողոքի ալիք է բարձրացել։
Սիրիայի Մելքիթյան հունական կաթոլիկ եկեղեցին չեղարկել է Զատկի տոնակատարությունները: Այս մասին հայտնում է «Syria Justice Archive»-ը՝ վկայակոչելով պատրիարքարանի հայտարարությունը։
Որոշումն ընդունվել է Համա նահանգի Սկալբիա քաղաքում քրիստոնյաների ջարդերից հետո։
«Հաշվի առնելով ներկա անբարենպաստ հանգամանքները, այլ եկեղեցիների հետ համակարգմամբ և համաձայնությամբ մենք որոշեցինք, որ այս տարվա Զատկի տոնակատարությունը կսահմանափակվի միայն եկեղեցիների ներսում աղոթքներով», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 28-ի գիշերը իսլամիստների խմբավորումները հարձակվել են Սկալբիա քաղաքի վրա, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են բնակվում։
Մերձավորարևելյան թեմատիկայով մասնագիտացված տելեգրամյան ալիքների տվյալներով՝ հարձակման առիթը Սկալբիայի քրիստոնյա բնակչուհու նկատմամբ մի քանի մահմեդականների ոտնձգություններն են, ընդ որում` հանցագործները հակահարված են ստացել տեղի տղամարդկանցից և ստիպված նահանջել, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են ավելի մեծ խմբով և ջարդեր կազմակերպել քաղաքում։
Նրանք ավերել են քրիստոնյաներին պատկանող խանութները և տները, իսկ այսպես կոչված «անվտանգության ուժերը» չեն միջամտել իրավիճակին՝ աչք փակելով թալանի ու անկարգությունների վրա։
Իսլամիստների վայրագություններն ամբողջ երկրով մեկ առաջացրել են քրիստոնյաների վրդովմունքը։ Նույն գիշեր Սիրիայի քաղաքներով ցույցերի ու երթերի ալիք է բարձրացել՝ քրիստոնյա բնակչությանը հալածանքներից պաշտպանելու պահանջով։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մարտին, կրկին Մեծ Պահքի ժամանակ, ահաբեկիչական խմբավորումները Սիրիայի ծովափերին ալավիների և քրիստոնյաների սպանդ էին կազմակերպել: Զոհվել, առևանգվել, գերեվարվել ու վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ։ Սիրիայի նոր իշխանություններն այն ժամանակ շտապեցին հայտարարել, որ տվյալ հանցագործությունները կատարած բանդիտները ոչ մի կապ չունեն կառավարական ուժերի հետ:
Լրահոս
0